ՀՀ Փաստաբանների Պալատ


2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏ ԱՄՍՎԱ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

02.03.2015 12:35

 Հարգելի' փաստաբաններ,

     Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը հրավիրում է մասնակցելու 2015 թվականի մարտ ամսվա վերապատրաստման դասընթացներին։

     Հաշվի առնելով այն, որ հիմնականում աշխատանքային օրվա ավարտին է դասընթացը լինելու, ՀՀ փաստաբանների պալատը տրամադրելու է Ձեզ սուրճ, թեյ և թեթև սնունդ:

     Գրանցվելու համար կարող եք էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկել [email protected] էլ. hասցեին՝ նշելով Ձեր արտոնագրի համարը և հեռախոսահամարը:

     Հ.Գ. ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 18.12.2014թ. թիվ 35/8-Լ որոշմամբ նոր խմբագրությամբ հաստատված  Փաստաբանների վերապատրաստման կարգի համաձայն՝

     1. Յուրաքանչյուր կիսամյակի (վեց ամսվա) համար փաստաբանը Կարգով նախատեսված ժամկետում և ընթացակարգով պետք է անցնի 12 (տասներկու) ակադեմիական ժամ (այսուհետ՝ ժամ, 1 (մեկ) ակադեմիական ժամը հավասար է 40 (քառասուն) րոպեի) վերապատրաստում: Կիսամյակի հաշվարկը՝ ա) սկսվում է հունվար ամսից և ավարտվում հունիսին (ներառյալ), կամ բ) սկսվում է հուլիս ամսից և ավարտվում դեկտեմբերին (ներառյալ):

     2. Փաստաբանի վարքագծի կանոնները (դեոնթոլոգիա)» թեմայով դասընթացների առնվազն 4 ժամ մասնակցությունը պարտադիր է:

      ԲԵՌՆԵԼ ՄԱՐՏ ԱՄՍՎԱ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ


Հայաստանի Հանրապետության

փաստաբանների պալատի

վերապատրաստման հարցերով  համակարգող՝

Անի Ղարիբյան

[email protected]

+37410 600 701

Այլ որոշումներ