ՀՀ Փաստաբանների Պալատ


ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ «ՄԻԵԴ ԴԻՄԵԼՈՒ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ. ԴԱՏԱՐԱՆԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ» ԹԵՄԱՅՈՎ

24.06.2015 23:06

Հարգելի փաստաբաններ,

ՀՀ փաստաբանների պալատի կողմից հավատարմագրված Ամերիկյան իրավաբանների ընկերակցության (ABA/ROLI) hայաստանյան ներկայացուցչությունը փաստաբանների համար կազմակերպում է վերապատրաստման  դասընթաց «ՄԻԵԴ դիմելու չափորոշիչները. դատարանի հասանելիություն» թեմայով: Դասընթացը կվարեն Արայիկ Ղազարյանը և Մելանյա Առուստամյանը: 

Դասընթացը տեղի կունենա 2015թ. հունիսի 25-ին (18:30-21:30) ՀՀ Փաստաբանների պալատում (հասցե՝ ք.Երևան, Զաքիյան 2, 4-րդ հարկ):

Մասնակցելով դասընթացին` յուրաքանչյուր փաստաբան կլրացնի պարտադիր վերապատրաստման 4 ժամ: Խնդրում ենք գրանցվել միայն այն փաստաբաններին, ովքեր վստահ են, որ կմասնակցեն դասընթացին:

Լրացուցիչ տեղեկությունների և դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել ABA/ROLI Հայաստանյան ներկայացուցչության գրասենյակ 060-61-22-90 հեռախոսահամարով։

 

Նշենք, որ դասընթացը տեսաձայնագրվելու է ուսումնական նպատակներով ABA-ի առցանց ուսուցման հարթակում տեղադրելու նպատակով:

Այլ որոշումներ