ՀՀ Փաստաբանների Պալատ


ՀՀ ՓՊ ՆԱԽԱԳԱՀԻ 17.01.2014Թ «ՀՐԱՅՐ ՏԱՐԻԵԼԻ ՔԻՇՄԻՐՅԱՆԻ ԱՐՏՈՆԱԳԻՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N21-Ա ՈՐՈՇՈՒՄԸ

20.01.2014 19:22

 

Ղեկավարվելով «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 2-րդ մասի պահանջներով,

հաշվի առնելով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավարի  28.12.2013թ. գրությունը (մուտքի համար 4, 13.01.2014թ.), որի համաձայն 16.12.2013թ. օրինական ուժ ստացած  թիվ ԵԱՔԴ 0142/01/12 դատավճռով ՀՀ փաստաբանների պալատի (այսուհետ` Պալատ) փաստաբան Հրայր Տարիելի Քիշմիրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ նշանակվել է պատիժ 1 տարի 6 ամիս ժամկետով,

նկատի ունենալով «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի պահանջն առ այն, որ անձը չի կարող լինել փաստաբան, եթե դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության համար և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ,

ի գիտություն ընդունելով այն, որ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածով սահմանված խարդախության հանցակազմը բնորոշվում է որպես խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը, ինչն իր հերթին դասվում է դիտավորությամբ կատարվող հանցագործությունների շարքին,

հաշվի առնելով, այն որ սույն որոշման կայացման պահին Հրայր Քիշմիրյանի դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ (հիմք ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդված),

 

Ո Ր Ո Շ Ե Ց Ի`

 

1.      Դադարեցնել Հրայր Քիշմիրյանի փաստաբանական գործունեության թիվ 946 արտոնագրի գործողությունը`  այն ճանաչելով ուժը կորցրած:

2.     Հրայր Քիշմիրյանին հանել Պալատի փաստաբանների ցուցակից:

3.       Պալատի աշխատակազմի ղեկավարին՝ սույն որոշման օրինակն ուղարկել Հրայր Քիշմիրյանին:

 

 

    Սույն որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով մեկամսյա ժամկետում:

 

 

ՀՀ փաստաբանների պալատի

նախագահ`                                                               Արա Զոհրաբյան

 

 

17 հունվար 2014թ.

թիվ 21

ք. Երևան

 

Այլ որոշումներ