ՀՀ ՓՊ ՆԱԽԱԳԱՀԻ 17.01.2014Թ «ԿԱՐԻՆԵ ԱՐՄԵՆԻ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ԱՐՏՈՆԱԳԻՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N20-Ա ՈՐՈՇՈՒՄ
20.01.2014 19:13
Ղեկավարվելով «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 2-րդ մասի պահանջներով,
հաշվի առնելով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավարի 28.12.2013թ. գրությունը (մուտքի համար 4, 13.01.2014թ.), որի համաձայն 28.09.2013թ. օրինական ուժ ստացած թիվ ԵԱՔԴ 0013/01/12 դատավճռով ՀՀ փաստաբանների պալատի (այսուհետ` Պալատ) փաստաբան Կարինե Արմենի Ավանեսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել է ազատազրկման 6 տարի 6 ամիս ժամկետով,
նկատի ունենալով «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի պահանջն առ այն, որ անձը չի կարող լինել փաստաբան, եթե դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության համար և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ,
ի գիտություն ընդունելով այն, որ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածով սահմանված խարդախության հանցակազմը բնորոշվում է որպես խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը, ինչն իր հերթին դասվում է դիտավորությամբ կատարվող հանցագործությունների շարքին,
Ո Ր Ո Շ Ե Ց Ի`
1. Դադարեցնել Կարինե Ավանեսյանի փաստաբանական գործունեության թիվ 256 արտոնագրի գործողությունը` այն ճանաչելով ուժը կորցրած:
2. Կարինե Ավանեսյանին հանել Պալատի փաստաբանների ցուցակից:
3. Պալատի աշխատակազմի ղեկավարին՝ սույն որոշման օրինակն ուղարկել Կարինե Ավանեսյանին :
Սույն որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով մեկամսյա ժամկետում:
ՀՀ փաստաբանների պալատի
նախագահ` Արա Զոհրաբյան
17 հունվար 2014թ.
թիվ 20-Ա
ք. Երևան