Գործող
Գործունեության հիմնական վայր՝Երևան
Հասցե `Երևան, Սոսեի 6, բն. 26
Հեռ.՝
Բջջ. 043 31 20 10
Թարմացվել է՝02.10.2017
Էլ. փոստ`[email protected]; [email protected]
Անձնական Էլ. փոստ՝[email protected]
Կազմակերպություն՝Փաստաբան Լիլիթ Քամալյան
Պաշտոն՝
ԲՈւՀ`Երևանի Պետական Համալսարան
Ավարտել է `
Գիտական կոչում/աստիճան`ավարտված ասպիրանտական կրթություն
հայերեն անգլերեն ռուսերեն
Բարև Ձեզ
Դուք այցելել եք ՀՀ Փաստաբանների պալատի անդամ փաստաբան Լիլիթ Քամալյանի անձնական էջի բաժին:
Համառոտ մասնագիտական կենսագրությունը
2002 թ. գերազանցությամբ ավարտել է Չեխովի անվան թիվ 55 դպրոցը՝ ստալով կարմիր ատեստատ և ոսկե մեդալ բոլոր տաս տարիների ընթացքում ցուցաբերելով գերազանց առաջադիմություն:
2006 թ. գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի Պետական Համալսարանի Իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան:
2008 թ. գերազանց գնահատականներով դիպլոմով ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան:
2004-2005 թթ.. հաջողությամբ և բարձր առաջադիմությամբ ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետին առընթեր Իրավաբանական կլինիկան: Ակադեմիական ծրագիրը կազմակերպվել և ֆինանսավորվել է Ամերիկյան Իրավաբանների Միության Օրենքի Գերակայության Նախաձեռնության կողմից:
2008-2012 թթ.. սովորել և ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրան՝ Միջազգային իրավունք մասնագիտացմամբ:
2002 թվականից հանդիսացել է կամավոր իրավաբանական թարգմանիչ ակտիվություն ցուցաբերել ուսանողների իրավունքների պաշտպանության ոլորտում:
2005 թվականից զբաղվել է դատական ներկայացուցչությամբ և իրավունքների ու օրինական շահերի դատական պաշտպանությամբ իսկ 2008 թվականից համատեղությամբ աշխատել է մի շարք մասնավոր կազմակերպություններում փաստաբանական իրավաբանական հաշվապահական և աուդիտորական գրասենյակներում ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմում փաստացի՝ նաև ՀՀ ԱՆ ԵԴՀԿ վարչությունում ՀՀ ԱՆ Թարգմանությունների կենտրոն ՊՈԱԿ-ում Երևանի քաղաքապետարանին առընթեր տրանսպորտային կազմակերպությունում հասարակական կազմակերպություններում ավտովարորդների շահերի պաշտպանության մասնագիտացված կազմակերպություններում:
Ընդհանուր շուրջ 15 տարվա իր աշխատանքային և մասնագիտական փորձը փաստաբան Լիլիթ Քամալյանը ձեռք է բերել այդ թվում՝
- իրավաբանական թարգմանությունների
- ամուսնաընտանեկան
- ժառանգման
- պայմանագրային
- պարտավորական
- գույքային
- տրանսպորտային
- աշխատանքային
- կադրային
- հարկային
- վարչական
- միջազգային
- կորպորատիվ կառավարման և կորպորատիվ իրավունքի ճյուղերի և ինստիտուտների ինչպես նաև
- զինվորական հանցագործությունների
- տնտեսական հանցագործությունների ոլորտներում:
Հանդիսանում է Պրո Բոնո ծրագրի մասնակից՝ անվճար իրավաբանական օգնություն տրամադրելով ֆինանսական խնդիրներ ունեցող և սոցիալապես անապահով խավերին: Երկար տարիներ զբաղվում է հասարակական գործունեությամբ:
2011 թվականի հոկտեմբերից ՀՀ Փաստաբանների պալատի անդամ է:
2017 թվականից ունի նեղ մասնագիտական դասընթացների վարման փորձ:
2003 թվականից մասնակացել է մի շարք գիտական կոնֆերանսների ժողովների: Շուրջ 10 տպագրված գիտական հոդվածների հեղինակ է:
Կոնտակտներ
Linkedin: https://www.linkedin.com/in/лилит-камалян-40433а11а
Skype: lilitkamalyan2016
FB: http://www.facebook.com/advocate.Lilit.Kamalyan
Ինչո՞վ կարող է Ձեզ օգնել փաստաբան Լիլիթ Քամալյանը
Դիմելով իրավաբանական օգնություն ստանալու համար՝ կարող եք
- նախաձեռնել փաստաբանական հարցումներ պահանջել և ստանալ անհրաժեշտ ապացույցներ որոնք սահմանված են ՀՀ գործող օրենսդրությամբ՝ ըստ սահմանված կարգի և պայմանների.
- ստանալ ընթացիկ անսահմանափակ թվով խորհրդատվություն՝ Ձեզ հուզող իրավական հարցերի կամ դրանց իրավական հետևանքների վերաբերյալ.
- ունենալ ներկայացուցիչ և իրավունքների ու օրինական շահերի պաշտպանություն դատարաններում
- ունենալ արտադատական ներկայացուցիչ՝ պետական և ոչ պետական մարմիններում առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններում մասնագիտացված կառույցներում.
- առանց ժամանակ և նյարդեր վատնելու ներգրավել ներկայացուցչի՝ վեճի արտադատական նախապահանջային կարգավորում իրականացնելու և փոխադարձաբար ընդունելի լուծումների առաջարկելու նպատակով.
- բազմակողմանի գնահատական ստանալ Ձեր իրավական ռիսկերի վերաբերյալ
- Ձեր խնդրի վերաբերյալ ստանալ գիտական գործունեության փորձ ունեցող փաստաբանի կողմից տրամադրվող իրավական վերլուծություն իրավական եզրակացություն և անգամ իրավական ակտի ոչ պաշտոնական մեկնաբանություն
- ձեռք բերել իրավական ակտերի դատական փաստաթղթերի և այլ իրավական փաստաթղթերի որակյալ մասնագիտացված թարգմանություններ՝ այդ թվում արտասահմանյան պետական մարմիններ և միջազգային դատական ատյաններ ներկայացնելու նպատակով.
- ստանալ գրագետ և բոլոր ռիսկերի գնահատմամբ պայմանագրեր համաձայնագրեր այլ գործարքներ իրավական մասնավոր փորձաքննության ենթարկել դրանք փոփոխել լուծել տվյալ գործարքները.
- ստանալ կորպորատիվ կառավարման փաստաթղթեր՝ գործատուի կոնտրագենտների և աշխատողների իրավունքների և օրինական շահերի հաշվառմամբ փոփոխել այդ փաստաթղթերը՝ նախկին թերությունների շտկելու և իրավական բացասական հետևանքներից զերծ մնալու նպատակով.
- օգտվել իրավաբանական օգնությունից նոր ստեղծվելիք իրավաբանական անձի պետական գրանցման ընթացքում ինչպես նաև այն վերակազմակերպելիս կանոնադրային փաստաթղթերի փոփոխություններ կատարելիս մասնակիցների փոփոխություն կանոնադրային կապիտալի չափի փոփոխություն կատարելիս իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումներ և հիմնարկներ պետական հաշվառման ենթարկելիս կամ հաշվառումից հանելիս իրավաբանական անձը լուծարելիս.
- ստանալ բազմակողմանի խորհրդատվություն որպես անհատ ձեռներեց պետական հաշվառում անցնելուց կամ պետական հաշվառումից հանվելուց առաջ.
- ստանալ գրագետ ներքին և անհատական ակտեր որոնք կսահմանեն յուրաքանչյուր աշխատողի աշխատանքային գործառույթները աշխատանքի կատարման կանոնները պայմանները կկարգավորեն աշխատողների միջև նրանց և Գործատուի միջև փոխհարաբերությունները վարքագծի կանոնները կառավարման և վերահսկողության կանոնները.
- ունենալ ընտանեկան փաստաբան ով անհրաժեշտ իրավաբանական և փաստաբանական օգնություն կտրամադրի ընտանիքի յուրաքանչյուր անդամին
- բողոքարկել ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտի բոլոր տեսակի վարչական ակտերը.
- պաշտպանել Ձեր իրավունքները գույքային և ոչ գույքային բնույթի վեճերում.
- ճանաչել փոփոխել կամ դադարեցնել Ձեր կամ այլոց իրավունքները դատական կարգով հաստատել իրավահարաբերության առկայությունը կամ դադարեցնել այն
- պաշտպանել Ձեր՝ որպես ժառանգի իրավունքները.
- պաշտպանել Ձեր երեխայի ընտանիքի մյուս անդամների իրավունքները.
- ստանալ և ներկայացնել բոլոր տեսակի դատական փաստաթղթեր.
- ստանալ իրավական օժանդակություն Ձեր ամենօրյա աշխատանքում՝ կապված աշխատանքային գործառույթների կատարման ընթացքում ծագող իրավական հարցերի հետ
Ձեր իրավական խնդրին լուծում տալու համար անհրաժեշտ է կատարել առաջին քայլը՝ դիմել որակավորված և որակյալ մասնագետին: