ՀՀ Փաստաբանների Պալատ


       Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի կանոնադրության 8.1. կետի համաձայն՝ Փաստաբանների պալատի նախագահի, Փաստաբանների պալատի խորհրդի անդամների և գործը նախապատրաստող անձանց թեկնածուներին (այսուհետ' թեկնածուներ) գրանցելու, ինչպես նաև ընդհանուր ժողովի կողմից Փաստաբանների պալատի ներքին իրավական ակտերի քվեարկությունները կազմակերպելու և քվեարկությունների (ընտրությունների) արդյունքներն ամփոփելու նպատակով Փաստաբանների պալատի խորհրդի կողմից կազմավորվում է Փաստաբանների պալատի հաշվիչ հանձնաժողով (այսուհետ' Հաշվիչ հանձնաժողով)' սույն կանոնադրությամբ նախատեսված կարգով' երեք տարի ժամկետով նշանակված ինն անդամից:

 ՀՀ փաստաբանների պալատի կանոնադրության 8.7. կետի համաձայն. Հաշվիչ հանձնաժողովը`

1) սահմանում է քվեաթերթիկների, արձանագրությունների և ընտրական այլ փաստաթղթերի ձևերը, նմուշները, դրանց լրացման և պահպանման կարգը.

2) սահմանում է թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը.

3) հաստատում է դիտորդների հավատարմագրման կարգը և հավատարմագրում է վերջիններիս.

4) կազմակերպում է թեկնածուների կենսագրական տվյալների հրապարակումը.

5) հաստատում է քվեատուփի նմուշը (չափսերը).

6) վերահսկողություն է իրականացնում ընտրության տարածքում սույն կանոնադրության պահանջների կատարման նկատմամբ.

7) կազմակերպում և ամփոփում է քվեարկության արդյունքները.

8) կազմում է քվեարկության արդյունքների արձանագրություն.

9) իրականացնում է սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ: 

       ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 10․10․2022թ. թիվ 16/4-Ա որոշմամբ երեք տարի ժամկետով ՀՀ փաստաբանների պալատի հաշվիչ հանձնաժողովի անդամներ են նշանակվել հետևյալ փաստաբանները.

  1.  Գևորգ Գրիշայի Գևորգյան՝ հաշվիչ հանձնաժողովի նախագահ,

  2. Աշոտ Խլոյան՝ հաշվիչ հանձնաժողովի քարտուղար,

  3.  Աստղիկ Գևորգյան՝ հաշվիչ հանձնաժողովի անդամ,

  4. Գագիկ Մայիլյան՝ հաշվիչ հանձնաժողովի անդամ,

  5. Կարինե Ղաշանգյան՝ հաշվիչ հանձնաժողովի անդամ,

  6. Սաթենիկ Զաքարյան՝ հաշվիչ հանձնաժողովի անդամ,

  7.  Հեղինե Մանուկյան՝ հաշվիչ հանձնաժողովի անդամ,

  8. Նազիկ Մալխասյան՝ հաշվիչ հանձնաժողովի անդամ,

  9.  Էրիկ Պետրոսյան՝ հաշվիչ հանձնաժողովի անդամ:      








Բեռնել