ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻ ԲԱՑԱՐՁԱԿ ԱՐԳԵԼՔՆ ՈՒ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ.ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆ
Փաստաբաններն ամփոփեցին ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացված խոշտանգումների դեմ բողոքի գործողությունների երրորդ օրը:
Եռօրյա բողոքի ակցիան եզրափակվեց հանրային կրթական մարաթոնով:
Ոլորտի մասնագետները հանդես եկան դասախոսություններով «Խոշտանգումների բացարձակ արգելքն ու փաստաբանությունը» թեմայի շրջանակներում:
Գիտակրթական մարաթոնն իրականացվում էր ոչ ֆորմալ ձևաչափով «Պողոսյան պարտեզներ»-ի բացօթյա ամֆիթատրոնի տարածքում, մուտքն ազատ էր բոլորի համար և բովանդակային քննարկումներին մասնակից էին ինչպես փաստաբաններ, այնպես էլ այգու տարածքում գտնվող բազմաթիվ քաղաքացիներ: