ՀՀ Փաստաբանների Պալատ


ՀՀ ՓՊ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԹԵՄԱՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

17.03.2014 12:30

Հիմք ընդունելով ՀՀ փաստաբանների պալատի (այսուհետ' Պալատ) խորհրդի' «Փաստաբանների վերապատրաստման դասընթացներ անցնելու ժամաքանակը և կարգը հաստատելու մասին» 05.02.2014թ. 3/6-Լ որոշման 33-րդ կետի պահանջն առ այն, որ՝ 2014 թվականի համար սույն կարգով նախատեսված վերապատրաստման թեմաները հաստատվում են մինչև 2014 թվականի մարտի 15-ը՝ առաջին կիսամյակի համար, իսկ մինչև 2014թ. հունիսի 15-ը՝ երկրորդ կիսամյակի համար,
ղեկավարվելով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի պահանջներով,

Ո Ր Ո Շ Ե Ց Ի'

- հաստատել փաստաբանների վերապատրաստման թեմաների ցանկը (համաձայն հավելվածի).
- հանձնարարել Պալատի վերապատրաստման հարցերով համակարգողին սույն որոշմամբ հաստատված թեմաների շրջանակում կազմակերպել վերապատրաստման դասընթացները' սկսած 2014թ. ապրիլի 1-ից.
- սահմանել, որ սույն որոշումը գործում է մինչև 2014թ. հունիսի 30-ը (ներառյալ)։

Հայաստանի Հանրապետության
փաստաբանների պալատի նախագահ' Արա Զոհրաբյան

14 մարտի 2014թ.
թիվ 111-Լ
ք.Երևան

Հավելված'
ՀՀ փաստաբանների պալատի
նախագահի 14.03.2014թ. թիվ 111-Լ որոշման

________________ Արա Զոհրաբյան

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԹԵՄԱՆԵՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԻՐԱՎԱԿԱՆ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Հայցի կառուցվածքի հիմնախնդիրը քաղաքացիական դատավարությունում.
2. Դատաքննության նախապատրաստական փուլը քաղաքացիական դատավարությունում.
3. Ապացուցման միջոցները քաղաքացիակական դատավարությունում.
4. Փաստական հանգամանքները քաղաքացիական դատավարությունում.
5. Բողոքարկման փուլը՝ քաղաքացիական դատավարությունում.
6. Բաժնետիրական ընկերության կառավարման առանձնահատկությունները.
7. Կոորպորատիվ վեճերով փաստաբանի մասնակցությունը.
8. Սնանկության ինստիտուտ.
9. Ապահովագրական վեճեր.
10. Վիճահարույց և առոչինչ գործարքներ.
11. Քաղաքացիական պայմանագրի փոփոխման և լուծման գիտագործնական հարցեր.
12. Վնասի հատուցման ինստիտուտ.
13. Աշխատանքային վեճերի առանձնահատկությունները.
14. Ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման առանձնահատկությունները.
15. Բարեխիղճ ձեռքբերման ինստիտուտը.
16. Մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության առանձնահատկությունները Հայաստանի Հանրապետությունում.
17. Սպառողների իրավունքների պաշտպանությունը.
18. Պատասխանատվությունը պարտավորական հարաբերություններում.

ՔՐԵԱԻՐԱՎԱԿԱՆ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ'
19. Գաղտնի քննչական գործողությունները և օպերատիվ հետախուզական միջոցառումները քրեական դատավարությունում.
20. Խափանման միջոցները քրեական դատավարությունում ըստ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի.
21. Ապացույցները քրեական դատավարությունում ըստ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի.
22. Փաստաբանների ներգրավումը քրեական գործերում: Պրակտիկ հիմնախնդիրները և դրանց գործնական լուծումները.
23. Դատական վերահսկողությունը մինչդատական վարույթի նկատմամբ.
24. Պաշտպան հրավիրելը, նշանակելը, փոխարինելը և վարույթին նրա մասնակցելու այլ հիմքերը.
25. Դատական քննության արագացված կարգի կիրառման հիմնահարցերը ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի համատեքստում.
26. Քրեական պատասխանատվությունից ազատվելը գործուն զղջալու, տուժողի հետ հանցանք կատարած անձի հետ հաշտվելու և իրադրության փոփոխության հիմքով: Նյութական և դատավարական ասպեկտներ.
27. ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ (ճանապարհային երթևկության կանոնների խախտում) և 244-րդ (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հոդվածների կիրառման հիմնահարցերը դատական պրակտիկայում.
28. Տուգանքը հանրային աշխատանքով փոխարինելու, գույքի բռնագանձման, համաներման հիմքով պատժից ազատելու հիմնահարցերը դատական պրակտիկայում.
29. Դատական փորձաքննությունների հիմնախնդիրները (տեսություն և պրակտիկա).
30. Դատական փորձաքննությունները քրեական գործերով միջազգային իրավական համագործակցության համատեքստում.
31. Հանցագործությունների քննության կրիմինալիստիկական օրինաչափությունները.
32. Ապացույցները ՀՀ քրեական դատավարությունում.
33. Քրեական գործերով վերաքննիչ բողոք ներկայացնելու առանձնահատկությունները.
34. Քրեական գործերով վճռաբեկ բողոք ներկայացնելու առանձնահատկությունները, վարույթ ընդունելու ինստիտուտը.
35. Պաշտպանության ռազմավարություն և մարտավարություն:

ՎԱՐՉԱԿԱՆ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ'
36. Դատաքննության նախապատրաստական փուլը վարչական դատավարությունում.
37. Հայցի տեսակները վարչական դատավարությունում.
38. Ապացուցման միջոցները վարչական դատավարությունում.
39. Բողոքարկման փուլը՝ վարչական դատավարությունում.
40. Տնտեսական մրցակցության իրավական կարգավորումը Հայաստանի Հանրապետությունում.
41. Փաստաբանի մասնակցությունը մաքսային գործերով.
42. Հարկային իրավախախտումներ.
43. Հարկային վեճերի արտադատական և դատական քննության առանձնահատկությունները.
44. Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները հարկային իրավունքի և ստուգումների ոլորտներում.
45. Վարչական դատավարության օրենսդրությունում կատարված փոփոխությունները:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ'
46. Փաստաբանի մասնակցությունը Եվրոպական դատարանում.
47. Եվրոպական դատարան գանգատ գրելու առանձնահատկությունները.
48. Խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելքը ըստ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի և ՀՀ ներպետական օրենսդրության պահանջները.
49. Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը ըստ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը.
50. Միջազգային արբիտրաժ: Փաստաբանի մասնակցությունը արբիտրաժային դատարաններում (մեդիացիա, վեճերի այլընտրանքային լուծում).
51. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Կոնվենցիայի 14-րդ հոդվածի վերաբերյալ գանգատների ընդունելիության առանձնահատկությունները.
52. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը ՄԻԵԿ-ի և մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային այլ փաստաթղթերի համատեքստում.
53. Տարեցների իրավունքների պաշտպանությունը ՄԻԵԿ և Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայի ներքո.
54. Քաղաքացիության ձեռքբերման իրավական հիմքերը և առանձնահատկությունները: Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի փոխկապակցվածությունը քաղաքացիության վերաբերյալ ներպետական օրենսդրության հետ:

ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ'
55. Դատական փորձաքննություններ (ընդհանուր կամ առանձին).
56. Բարոյական վնասի հատուցման ինստիտուտը ՍԴ որոշման համատեքստում.
57. Դեոնթոլոգիա և մասնագիտական կարգավիճակ.
58. Փաստաբանական գրասենյակի կառավարման առանձնահատկությունները.
59. Արդյունավետ բանակցություններ.
60. Արդյունավետ բիզնես հաղորդակցություն.
61. Արդյունավետ հռետորաբանություն.
62. Սթրեսի կառավարում.
63. Կոնֆլիկտների կառավարում.
64. Ֆինանսներ ոչ ֆինանսիստների համար.
65. Որոշումների կայացում և խնդիրների լուծում.
66. Էմոցիոնալ կոմպետենտություն.
67. Բիզնես կառավարում.
68. Փախստականների իրավունք.
69. Սահմանադրական դատարան դիմումներ ներկայացնելու հետ կապված հմտություններ:

 

Բեռնել որոշումը

Բեռնել հավելվածը

Այլ որոշումներ