ՀՀ Փաստաբանների Պալատ


2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍ ԱՄՍՎԱ ՀԱՄԱԼՐՎԱԾ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

26.05.2016 18:44

Հարգելի' փաստաբաններ,

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը հրավիրում է մասնակցելու 2016 թվականի մայիս ամսվա լրացուցիչ ավելացված (համալրված) դասընթացներին։

Հաշվի առնելով այն, որ հիմնականում աշխատանքային օրվա ավարտին է դասընթացը լինելու, ՀՀ փաստաբանների պալատը տրամադրելու է Ձեզ սուրճ, թեյ և թեթև սնունդ:

Գրանցվելու համար կարող եք էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկել [email protected] էլ. hասցեին՝ նշելով Ձեր արտոնագրի համարը և հեռախոսահամարը (որևէ դասընթացի հետաձգման կամ տեղի չունենալու դեպքում ՀՀ փաստաբանների պալատը կծանուցի միայն նախապես գրանցված փաստաբաններին):

Հ.Գ. ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 18.12.2014թ. թիվ 35/8-Լ որոշմամբ նոր խմբագրությամբ հաստատված  Փաստաբանների վերապատրաստման կարգի համաձայն՝

  1. Յուրաքանչյուր կիսամյակի (վեց ամսվա) համար փաստաբանը Կարգով նախատեսված ժամկետում և ընթացակարգով պետք է անցնի 12 (տասներկու) ակադեմիական ժամ (այսուհետ՝ ժամ, 1 (մեկ) ակադեմիական ժամը հավասար է 40 (քառասուն) րոպեի) վերապատրաստում: Կիսամյակի հաշվարկը՝ ա) սկսվում է հունվար ամսից և ավարտվում հունիսին (ներառյալ), կամ բ) սկսվում է հուլիս ամսից և ավարտվում դեկտեմբերին (ներառյալ).
  2. Փաստաբանները յուրաքանչյուր տարի (հունվար-դեկտեմբեր) առնվազն չորս ժամ պետք է վերապատրաստվեն «Փաստաբանի վարքագծի կանոնները (դեոնթոլոգիա)» առարկայի շրջանակներում հաստատված թեմաներով: Մնացած թեմաները փաստաբաններն ընտրում են իրենց հայեցողությամբ։

 Հայաստանի Հանրապետության

փաստաբանների պալատի

վերապատրաստման հարցերով  համակարգող՝

Անի Ղարիբյան

Այլ որոշումներ