ՀՀ Փաստաբանների Պալատ


2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍ ԱՄՍՎԱ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

29.05.2015 17:49

Հարգելի' փաստաբաններ,

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը հրավիրում է մասնակցելու 2015 թվականի հունիս ամսվա վերապատրաստման դասընթացներին։

Հաշվի առնելով այն, որ հիմնականում աշխատանքային օրվա ավարտին է դասընթացը լինելու, ՀՀ փաստաբանների պալատը տրամադրելու է Ձեզ սուրճ, թեյ և թեթև սնունդ:

Գրանցվելու համար կարող եք էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկել [email protected] էլ. hասցեին՝ նշելով Ձեր արտոնագրի համարը և հեռախոսահամարը:

Հ.Գ. ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 18.12.2014թ. թիվ 35/8-Լ որոշմամբ նոր խմբագրությամբ հաստատված  Փաստաբանների վերապատրաստման դասընթացներ անցնելու ժամաքանակի և կարգի համաձայն՝

  1. Յուրաքանչյուր կիսամյակի (վեց ամսվա) համար փաստաբանը Կարգով նախատեսված ժամկետում և ընթացակարգով պետք է անցնի 12 (տասներկու) ակադեմիական ժամ (այսուհետ՝ ժամ, 1 (մեկ) ակադեմիական ժամը հավասար է 40 (քառասուն) րոպեի) վերապատրաստում: Կիսամյակի հաշվարկը՝ ա) սկսվում է հունվար ամսից և ավարտվում հունիսին (ներառյալ), կամ բ) սկսվում է հուլիս ամսից և ավարտվում դեկտեմբերին (ներառյալ).
  2. «Փաստաբանի վարքագծի կանոնները (դեոնթոլոգիա)» թեմայով դասընթացների առնվազն 4 ժամ մասնակցությունը պարտադիր է: Վերապատրաստման կարգը տե՜ս այստեղ:
 

 ԲԵՌՆԵԼ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ


Հայաստանի Հանրապետության

փաստաբանների պալատի

վերապատրաստման հարցերով  համակարգող՝

Անի Ղարիբյան

 

Այլ որոշումներ