ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԾԱՎԱԼՈՂ 80 ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻՆ ՇՆՈՐՀՎԵԼՈՒ Է ՄԵԿ ՏԱՐՎԱ ԱՆԴԱՄԱՎՃԱՐԻ ԿԱՆԽԱՎՃԱՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ

29.04.2015 14:22

ՀՀ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԾԱՎԱԼՈՂ 80 ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻՆ ՇՆՈՐՀՎԵԼՈՒ Է ՄԵԿ ՏԱՐՎԱ ԱՆԴԱՄԱՎՃԱՐԻ ԿԱՆԽԱՎՃԱՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ

     Հարգելի փաստաբաններ,

     Տեղեկացնում ենք, որ Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, բարերար Ռայմոն Եզեգելյանի և Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի միջև համագործակցության շրջանակներում՝

     -      Մարզերում հաշվառված և գործունեություն իրականացնող 80 (ութսուն) փաստաբաններին շնորհվելու է մեկ տարվա անդամավճարի (60.000 ՀՀ դրամ) կանխավճարի հավաստագրեր.

     -      80 փաստաբաններին որոշելու է կազմավորված հանձնաժողովը։

     Մանրամասներին կարող եք տեղեկանալ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի 28.04.2015թ․ թիվ 90-Լ որոշմամբ հաստատված ««Փաստաբան Եզեգելյան» թոշակի 2015 թվականի շահառուներին որոշելու մասին» կարգ-ից։



Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ