ՀՀ Փաստաբանների Պալատ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 35 ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ «ՓԱՍՏԱԲԱՆ ԵԶԵԳԵԼՅԱՆ» ԹՈՇԱԿ

18.01.2016 12:56

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 35 ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ «ՓԱՍՏԱԲԱՆ ԵԶԵԳԵԼՅԱՆ» ԹՈՇԱԿ

     Հարգելի փաստաբաններ,
     Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, ՀՀ փաստաբանների պալատի պատվավոր անդամ, բարերար Ռայմոն Եզեգելյանի և Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի միջև համագործակցության շրջանակներում՝ Ռայմոն Եզեգելյանը պատրաստակամություն է հայտնել կանխավճարի կարգով վճարել ՀՀ փաստաբանների պալատի նախագահի կողմից սահմանած կարգով որոշված Երևան քաղաքի 35 (երեսունհինգ) փաստաբանների մեկ տարվա անդամավճարները:
     Նշված նախաձեռնության հետ կապված ՀՀ փաստաբանների պալատի նախագահի 18.01.2016թ․ թիվ 08-Լ որոշմամբ հաստատվել է «Երևան քաղաքի 35 փաստաբանների «Փաստաբան Եզեգելյան» թոշակ տրամադրելու մասին» կարգը, համաձայն որի` շահառուներին որոշելու նպատակով ձևավորված հանձնաժողովը՝ ըստ կարգով նշված առաջնահերթության, նախապատվություն է տալու Երևան քաղաքի հետևյալ փաստաբաններին՝
    1) 60-69 տարեկան փաստաբաններին՝ ոչ ավել, քան 10 (տասը) փաստաբան (այս խմբում նախապատվությունը տրվում է առավել տարիքով փաստաբաններին).

    2) 2-րդ կամ 3-րդ կարգի հաշմանդամ փաստաբաններին՝ ոչ ավել, քան 5 (հինգ) փաստաբան (այս խմբում նախապատվությունը տրվում է առավել վաղ հաշմանդամության կարգ ստացած փաստաբաններին).

    3) Երկու կամ ավելի անչափահաս երեխաներ ունեցող փաստաբաններին՝ ոչ ավել, քան 10 (տասը) փաստաբան (այս խմբում նախապատվությունը տրվում է առավել շատ երեխա ունեցող, իսկ երեխաների հավասար քանակի դեպքում՝ առավել փոքր տարիքի երեխա ունեցող փաստաբաններին).

    4) Մեկ ընտանիքի անդամ հանդիսացող փաստաբաններին՝ ոչ ավել, քան 10 (տասը) փաստաբան (մեկ ընտանիքի անդամ հանդիսացող փաստաբան է համարվում այն փաստաբանը, ում՝ ամուսինը (կինը), հայրը, մայրը, քույրը, եղբայրը, որդին կամ դուստրը նույնպես հանդիսանում է փաստաբան և տվել է իր համաձայնությունը ընտանիքի մյուս անդամին Շահառու գրանցելու համար (ընտանիքի անդամներից կարող է գրանցվել միայն մեկը). այս խմբում նախապատվությունը տրվում է ընտանիքի առավել մեծ տարիքով անդամներին)։
     Կարգին համապատասխան որոշված ընդհանուրը 35 շահառուներին կտրվեն համապատասխան հավաստագրեր։



Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ