ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆԸ
15.04.2014 17:05Այսօր՝ ապրիլի 15-ին, տեղի է ունեցել ՀՀ փաստաբանական դպրոց հիմնադրամի կառավարման խորհրդի նիստը, որը նախագահել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
Ըստ Փաստաբանական դպրոցի կանոնադրության նիստին մասնակցել են վեց անդամից բաղկացած Խորհրդի 5 (հինգ) անդամները' Արա Զոհրաբյանը (Խորհրդի նախագահ), Լյուդվիգ Դավթյանը, Լեռնիկ Հովհաննիսյանը, Նիկոլայ Հակոբյանը և Հերիքնազ Տիգրանյանը:
Նիստի ընթացքում քննարկվել է Փաստաբանական դպրոցի տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանի լիազորությունները դադարեցնելու և նոր տնօրեն նշանակելու հարցերը:
Նիկոլայ Բաղդասարյանը պնդել է իր հրաժարականի դիմումը և հայտնել, որ այլ գործերով անձնական ծանրաբեռնվածության պատճառով է ցանկանում ազատվել դպրոցի տնօրենի պաշտոնից: Նիկոլայ Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել դպրոցի խորհրդի նախագահ Արա Զոհրաբյանին և խորհրդի անդամներին՝ համատեղ աշխատելու համար:
Արա Զոհրաբյանը առաջարկել է Դպրոցի նոր տնօրեն նշանակել Փաստաբանների պալատի խորհրդի անդամ, փաստաբան Սիմոն Բաբայանին, ով հանդիսանում է իրավաբանական գիտությունների թեկնածու և ունի ուսումնական գործընթաց ղեկավարելու հարուստ փորձ:
Դպրոցի խորհրդի նախագահն առաջարկել է Դպրոցի երկու ծրագրերի պատասխանատու սահմանել Նիկոլայ Բաղդասարյանին, նկատի ունենալով այն, որ այդպիսի ցանկություն է հայտնել նա և այդ ծրագրերից տեղյակ լինելով կարող է ծրագրերը հասցնել իրենց ավարտին։
Նիկոլայ Բաղդասարյանն իր հերթին հայտնել է, որ Սիմոն Բաբայանը առավել որակով է կազմակերպելու փաստաբանական դպրոցի ուսումնական գործընթացը, քանի որ ունի փորձ մանկավարժական ոլորտում:
Արա Զոհրաբյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլայ Բաղդասարյանին վերջին երկու տարիներին կատարած արդյունավետ աշխատանքի համար և հարցերը ներկայացրել է քվեարկության:
ՀՀ փաստաբանական դպրոցի խորհուրդը միաձայն որոշել է «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամի տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանի դիմումը բավարարել և դադարեցնել Նիկոլայ Բաղդասարյանի լիազորությունները' լուծելով նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը և 2014 թվականի ապրիլի 16-ից «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամի տնօրեն նշանակել Սիմոն Ալբերտի Բաբայանին:
Քվեարկությունից հետո Սիմոն Բաբայանը շնորհակալություն է հայտնել խորհրդից վստահության և պատասխանատու պաշտոնում նշանակելու համար:
Խորհրդի նիստից հետո Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը Դպրոցի աշխատակազմին է ներկայացրել նոր տնօրենին:
***
Սիմոն Ալբերտի Բաբայան
Ազգությունը'
Ծննդյան տարեթիվ
Ընտանեկան դրությունը
Հայ
01.05.1979թ.
Ամուսնացած, մեկ երեխա
Աշխատանքային փորձ '
2011 – Կորպորատիո կառավարման բարձրագույն դպրոց
• Դասախոս (գործարարական իրավունք):
2010 – Եվրախորհուրդ հայաստանյան գրասենյակ
• ՀՀ փաստաբանների դպրոցի ստեղծման գորցընթացի կազմակերպման փորձագետ:
2010 – «Ինթրավիրես» ՓԲԸ հիմնադիր
• Հիմնադիր, Իրավաբանական բաժնի ղեկավար,
2008 – ՀՀ գիտությունների ազգային ակդեմիա գիտակրթական միջազգային կենտրոն
• Իրավագիտության ամբիոնի վարիչ, դեկան
2008 ՀՀ Եվրոպական տարածաշրջանային ակադեմիա
• Իրավագիտության ֆակուլտետի դեկան
2007- ՀՀ փաստաբանների պալատ
• ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ (2008-ից)
• Փաստաբան
2006- ՀՀ Ազգային պատկերասրահ
• իրավահորհրդատու
2002-2008 Երևանի տնտեսաիրավագիտական համալսարան
• Ուսումանական գծով պրոռեկտոր
2001-2002 Երևանի տնտեսաիրավագիտական համալսարան
• Իրավագիտության ամբիոնի դասախոս (քաղաքացիական իրավունք)
Կրթությունը'
2004-2006 Միջազգային տեղեկատվայնացման, գործարարության և իրավունքի ակադեմիա:
Հայցորդ, Իրավաբանականն գիտությունների թեկնածու:
1995-2000 Երևանի տնտեսաիրավագիտական համալսարան իրավագիտության ֆակուլտետ
Դիպլոմավորված մասնագետ' <> մասնագիտացմամբ
Գիտաժողովներ,
գործուղումներ
Լեզուների իմացություն'
2009 թ. Բոլոնիայի գործընթացի տեղայնացման հետ կապված փորձի փոխանակում, Եվրոպական կենտրոնական համալսարան (CEU), Բուդապեշտ, Հունգարիա
2009թ. ՙ Բոլոնիայի գործընթացը, կրթության կառավարման Ֆրանսիայի փորձը՚ ծրագրի շրջանակներում փորձի փոխանակում Փարիզ, Ֆրանսիա:
2010թ. ՙՓաստաբանական գործունեությունը Չեխիայում՚ ծրագրի շրջանակներում փորձի փոխանակում Պրահա, Բռնո:
2011թ. Կրթական գործունեության կազմակերպման վերաբերյալ վերապատրաստման դասընթացներ Ի. Ճավճավաձեի անվան համալսարանում, Թբիլիսի, Վրաստան, TEMPUS ծրագրի շրջանակներում
2011թ. Բոլոնյան գործընթացին համապատասխան ուսումնական գործընթացի կազմակերպում և դրա առանձնահատկությունները» փորձի ուսումնասիրում, ի Սամարղանդ, Տաշկենտ Ուզբեկստան:
2013թ. Կրթության որակի ապահովման բնագավառում փորձի փոխանակում Լյովենի կաթոլիկ համալսարան Լյովեն Բելգիա:
Ռուսերեն (գերազանց)
Անգլերեն
1998-2000 զինվորական ծառայություն ՀՀ Զինված ուժերում:
Բեռնել
Վերադառնալ