ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ

08.03.2022 12:01

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ

             Հարգելի՛ կանայք,

ջերմորեն շնորհավորում եմ ձեզ կանանց միջազգային օրվա կապակցությամբ:      

           Այսօր բոլորս հայտնում ենք ձեզ մեր բարեմաղթանքները, միաժամանակ գիտակցելով, որ ձեր հանդեպ հոգատարությունը չպետք է սահմանափակվի միայն այս օրով:

           Անգնահատելի է այն առաքելությունը, որը դուք կատարում եք ամուր ընտանիքի և երեխաների դաստիարակության գործում, ինչը մեր հասարակության հաջողության գրավականն է։

           Վստահ եմ՝ հանրային կյանքի բոլոր բնագավառներում ձեր ակտիվ ներգրավվածությունը շարունակելու է նպաստել մեր երկրի զարգացմանն ու պետականության հզորացմանը: Այդպիսի հաջողված օրինակ է փաստաբանական համայնքը, որի գրեթե 50 տոկոսը կազմում են կանայք:

           Սիրելի՛ կանայք, գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ կրկին շնորհավորելով ձեզ՝ մաղթում եմ, որ մշտապես լինեք սիրո ու նվիրումի ձեր կատարյալ առաքինության մեջ, լինեք առողջ, երջանիկ ու սիրված:

           Ձեզ նորանոր հաջողություններ՝ ի բարօրություն մեր ընտանիքների և ի շահ մեր հայրենիքի:



Բեռնել

Վերադառնալ