ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
08.03.2022 12:01
Հարգելի՛ կանայք,
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ կանանց միջազգային օրվա կապակցությամբ:
Այսօր բոլորս հայտնում ենք ձեզ մեր բարեմաղթանքները, միաժամանակ գիտակցելով, որ ձեր հանդեպ հոգատարությունը չպետք է սահմանափակվի միայն այս օրով:
Անգնահատելի է այն առաքելությունը, որը դուք կատարում եք ամուր ընտանիքի և երեխաների դաստիարակության գործում ինչը մեր հասարակության հաջողության գրավականն է։
Վստահ եմ՝ հանրային կյանքի բոլոր բնագավառներում ձեր ակտիվ ներգրավվածությունը շարունակելու է նպաստել մեր երկրի զարգացմանն ու պետականության հզորացմանը: Այդպիսի հաջողված օրինակ է փաստաբանական համայնքը որի գրեթե 50 տոկոսը կազմում են կանայք:
Սիրելի՛ կանայք, գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ կրկին շնորհավորելով ձեզ՝ մաղթում եմ, որ մշտապես լինեք սիրո ու նվիրումի ձեր կատարյալ առաքինության մեջ, լինեք առողջ, երջանիկ ու սիրված: Ձեզ նորանոր հաջողություններ՝ ի բարօրություն մեր ընտանիքների և ի շահ մեր հայրենիքի:
DOWNLOAD
BACK