ԱՆԴԱՄԱՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ ԹԵԼ-ՍԵԼ ՎՃԱՐԱՅԻՆ ՏԵՐՄԻՆԱԼՆԵՐՈՎ
26.05.2020 16:49Հարգելի փաստաբաններ,
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի և «Թել-Սել» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպության համագործակցության շրջանակներում այսուհետ կարող եք Ձեր անդամավճարը կամ փաստաբանների պալատին ուղղված այլ գումարները վճարել նաև ԹԵԼ-ՍԵԼ (TELCELL) վճարային տերմինալների միջոցով:
Թել-Սել վճարային տերմինալի միջոցով կարող են կատարվել փաստաբանների պալատին ուղղված հետևյալ վճարումները.
- փաստաբանի անդամավճար.
- փաստաբանի հավակնորդի մուտքի վճար.
- այլ պետության փաստաբանի հավատարմագրման վճար.
- փաստաբանի օգնականի մուտքի վճար.
- փաստաբանի օգնականի ամսական վճար.
- փաստաբանի լրացուցիչ վերապատրաստման վճար.
- տուգանքի գումար.
Տերմինալներով փաստաբանների պալատի օգտին կատարված վճարումներից «ԹԵԼ-ՍԵԼ» ՓԲ ընկերությունը վճարումը կատարողից տերմինալ մուտքագրելու միջոցով գանձում է միջնորդավճար՝ հետևյալ սակագներով.
- 100 ՀՀ դրամից մինչև 1 000 ՀՀ դրամը (ներառյալ) վճարման դեպքում՝ 100 ՀՀ դրամ.
- 1 001 ՀՀ դրամից մինչև 10 000 ՀՀ դրամը (ներառյալ) վճարման դեպքում՝ 200 ՀՀ դրամ.
- 10 001 ՀՀ դրամից մինչև 100 000 ՀՀ դրամը (ներառյալ) վճարման դեպքում՝ 300 ՀՀ դրամ:
Ինչպե՞ս ԹԵԼ-ՍԵԼ (TELCELL) վճարային տերմինալով կատարել վճարում.
Քայլ 1 - տերմինալի գլխավոր էջի ստորին հատվածում ընտրել «Այլ» սենսորային կոճակը.
Քայլ 2 - բացված էջի վերին հատվածում ընտրել «Այլ ծառայություններ» սենսորային կոճակը.
Քայլ 3 - բացված ցանկից (2-րդ էջ) սեղմել ՀՀ փաստաբանների պալատի տարբերանշանով սենսորային կոճակը և, ընտրելով համապատասխան վճարման տեսակը՝ կատարել համակարգի կողմից առաջարկվող հրահանգները:
Առաջարկվող նորություններ
Բեռնել
Վերադառնալ