ՀՀ Փաստաբանների Պալատ

ԱՆԴԱՄԱՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ ԻԶԻ ՓԵՅ ՎՃԱՐԱՅԻՆ ՏԵՐՄԻՆԱԼՆԵՐՈՎ

29.06.2018 16:28

ԱՆԴԱՄԱՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ ԻԶԻ ՓԵՅ ՎՃԱՐԱՅԻՆ ՏԵՐՄԻՆԱԼՆԵՐՈՎ

Հարգելի փաստաբաններ,

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի և «Իզի Փեյ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության համագործակցության շրջանակներում այսուհետ կարող եք Ձեր անդամավճարը կամ փաստաբանների պալատին ուղղված այլ գումարները վճարել փաստաբանների պալատի վարչական շենքի առաջին հարկում (վերելակի հարևանությամբ) տեղադրված Իզի Փեյ վճարային տերմինալի միջոցով: Բացի փաստաբանների պալատում տեղադրված վճարային տերմինալից, կարող եք փաստաբանների պալատին ուղղված վճարումները կատարել նաև Իզի Փեյ համակարգի ցանկացած այլ տերմինալով:

Իզի Փեյ վճարային տերմինալի միջոցով կարող են կատարվել փաստաբանների պալատին ուղղված հետևյալ վճարումները.

  • փաստաբանի անդամավճար.
  • փաստաբանի հավակնորդի մուտքի վճար.
  • այլ պետության փաստաբանի հավատարմագրման վճար.
  • փաստաբանի օգնականի մուտքի վճար.
  • փաստաբանի օգնականի ամսական վճար.
  • փաստաբանի լրացուցիչ վերապատրաստման վճար.
  • փաստաբանի տուգանքի գումար.

Տերմինալով փաստաբանների պալատի օգտին կատարված վճարումներից «Իզի Փեյ» ՍՊ ընկերությունը վճարումը կատարողից տերմինալ մուտքագրելու միջոցով գանձում է միջնորդավճար՝ հետևյալ սակագներով.

  • 100 ՀՀ դրամից մինչև 1,000 ՀՀ դրամը (ներառյալ) վճարումների դեպքում՝ 100 ՀՀ դրամ.
  • 1,001 ՀՀ դրամից մինչև 10,000 ՀՀ դրամը (ներառյալ) վճարումների դեպքում՝ 200 ՀՀ դրամ.
  • 10,001 ՀՀ դրամից մինչև 100,000 ՀՀ դրամը (ներառյալ) վճարումների դեպքում՝ 300 ՀՀ դրամ.
  • 100,001 ՀՀ դրամից մինչև 200,000 ՀՀ դրամը (ներառյալ) վճարումների դեպքում՝ 500 ՀՀ դրամ:

Փաստաբանների պալատին ուղղված վճարումներից բացի, փաստաբանների պալատում տեղադրված Իզի Փեյ վճարային տերմինալով կարող եք կատարել նաև «Իզի Փեյ» ՍՊԸ կողմից սպասարկվող այլ վճարումներ, այդ թվում՝ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին, ՀՀ արդարադատության նախարարությանը, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությանն ուղղված վճարումներ, հարկային վճարումներ, ապոստիլի նոտարական վճարումներ, ճանապարհային ոստիկանության վճարումներ, ավտոկայանատեղի և այլ վճարումներ:



Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ