ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՆՈՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

27.04.2020 19:57

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՆՈՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

ՀՀ փաստաբանների պալատը  բարերար, Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, ՀՀ փաստաբանների պալատի պատվավոր անդամ Ռայմոն Եզեգելյանի աջակցությամբ իրականացնում է նոր սոցիալական ծրագիր:

Բարերարը ՀՀ փաստաբանների պալատին նվիրաբերություն է կատարել (այսուհետ՝ Նվիրաբերություն) Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրության ընթացքում փաստաբաններին նյութական և/կամ այլ օժանդակություն ցուցաբերելու նպատակով:

Նվիրաբերությունը փաստաբանների միջև կբաշխվի հետևյալ երկու եղանակով՝

  • մեկ (1) ամսվա անդամավճարի գումարի մարում (այսուհետ՝ Անդամավճարի մարում)՝ շուրջ 709 փաստաբանի համար.
  • 10.000 (տասը հազար) ՀՀ դրամի չափով միանվագ անհատույց օգնության տրամադրում (այսուհետ՝ Միանվագ հատկացում) շուրջ 425 փաստաբանի:

Մեկ ամսվա անդամավճարների գումարները վճարված կհամարվեն հետևյալ 709 (յոթ հարյուր ինը) փաստաբանի համար՝

  • Հայաստանի Հանրապետության մարզերում բնակվող և մարզերում գործունեություն իրականացնող փաստաբանների (ըստ ցուցակի՝ 504 փաստաբան, որն ենթակա է ճշգրտման).
  • 60-69 տարեկան փաստաբանների (ըստ ցուցակի՝ 205 փաստաբան)[1]:

Միանվագ հատկացում կտրամադրվի հետևյալ 425 (չորս հարյուր քսանհինգ) փաստաբանի, այդ թվում՝

  • 60-ից բարձ տարիք ունեցող փաստաբանների (305 փաստաբան (ըստ ցուցակի քանակը՝ 60-69 տարեկան փաստաբաններ՝ 205,  70-ից բարձր փաստաբաններ՝ 100)).
  • փաստաբանի (120 փաստաբան), որը՝

      - ունի երեք և ավելի անչափահաս երեխա, կամ

      - ունի հաշմանդամություն ունեցող երեխա, կամ

      - հանդիսանում է անչափահաս երեխայի (երեխաների) միայնակ ծնող, կամ

      - ունի 1-ին, 2-րդ կամ 3-րդ կարգի հաշմանդամություն:

Նվիրաբերությունը փաստաբանների միջև արդարացի ու ըստ կարիքի բաշխելու անհրաժեշտությունից ելնելով ՀՀ փաստաբանների պալատի նախագահի կողմից ընդունվել է համապատասխան կարգ:

Ընդհանուր առմամբ, կարգի հաստատման օրվա դրությամբ կատարված հաշվարկներով, այս սոցիալական ծրագրից կարող են օգտվել շուրջ 1134 փաստաբան:

Բեռնել ՀՀ փաստաբանների պալատի նախագահի 27.04.2020թ. թիվ 73-Լ որոշումը.

Բեռնել «Բարերար Ռայմոն Եզեգելյանի կողմից արտակարգ դրությամբ պայմանավորված հհ փաստաբանների պալատին տրամադրած նվիրաբերությունը տնօրինելու վերաբերյալ» կարգը.



[1] 70-ից բարձր տարիք ունեցող փաստաբաններն ազատված են անդամավճարից:



Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ