ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
12.11.2019 17:192019 թվականի նոյեմբերի 8-ին Թբիլիսիում տեղի է ունեցել միջազգային համաժողով նվիրված Վրաստանի փաստաբանության կազմավորման 100-ամյակին:
Համաժողովին մասնակցում էին Եվրոպական և ԱՊՀ երկրների փաստաբանական համայնքների ներկայացուցիչները, միջազգային փաստաբանական կառույցների ներկայացուցիչները: Հայաստանը ներկայացված էր ի դեմս ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի, ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ Տիգրան Խուրշուդյանի և ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանի:
Համաժողովում քննարկվել են հետևյալ թեմաները՝ Փաստաբանական ինստիտուտի անկախության հիմնախնդիրները. Փաստաբանության և դատական համակարգի, դատախազության արդյունավետ համագործակցության ուղիները և նշանակությունը. Սոցիալական ցանցերում փաստաբանների խոսքի ազատության դրսևորման և էթիկայի կանոններով նախատեսված պարտականությունների հարաբերակցությունը:
Որպես փորձագետներ ելույթներով հանդես են եկել նաև Եվրոպայի իրավաբանների ասոցիացիայի նախագահ՝ Մարիա Սլազակը, Եվրոպայի փաստաբանական ասոցիացիաների և իրավաբանական ընկերությունների խորհուրդի (CCBE) փոխնախագահ՝ Մարկ Ջոբերտը, CCBE մոդելային կանոնագրքի կոմիտեի նախագահ Էնջեյ Կլատկան:
Համաժողովի ընթացքում բոլոր մասնակիցներն ընդգծել են, որ փաստաբանության անկախությունը առանցքային նշանակություն ունի արդարադատության համար, իսկ էթիկայի կանոնների գործողությունը պետք է տարածվի նաև սոցիալական ցանցերում փաստաբանների կողմից դրսևորած վարքագծի նկատմամբ:
Բեռնել
Վերադառնալ