ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

12.11.2019 17:19

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

2019 թվականի նոյեմբերի 8-ին Թբիլիսիում տեղի է ունեցել միջազգային համաժողով նվիրված Վրաստանի փաստաբանության կազմավորման 100-ամյակին:

Համաժողովին  մասնակցում էին Եվրոպական և ԱՊՀ երկրների փաստաբանական համայնքների ներկայացուցիչները,  միջազգային փաստաբանական կառույցների ներկայացուցիչները: Հայաստանը ներկայացված էր ի դեմս ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի, ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ Տիգրան Խուրշուդյանի և ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանի:

Համաժողովում քննարկվել են հետևյալ թեմաները՝ Փաստաբանական ինստիտուտի անկախության հիմնախնդիրները. Փաստաբանության և դատական համակարգի, դատախազության արդյունավետ համագործակցության ուղիները և նշանակությունը. Սոցիալական ցանցերում փաստաբանների խոսքի ազատության դրսևորման և էթիկայի կանոններով նախատեսված պարտականությունների հարաբերակցությունը:

Որպես փորձագետներ ելույթներով հանդես են եկել նաև Եվրոպայի իրավաբանների ասոցիացիայի նախագահ՝ Մարիա Սլազակը, Եվրոպայի փաստաբանական ասոցիացիաների և իրավաբանական ընկերությունների խորհուրդի (CCBE) փոխնախագահ՝  Մարկ Ջոբերտը, CCBE մոդելային կանոնագրքի կոմիտեի նախագահ Էնջեյ Կլատկան: 

Համաժողովի ընթացքում բոլոր մասնակիցներն ընդգծել են, որ փաստաբանության անկախությունը առանցքային նշանակություն ունի արդարադատության համար, իսկ էթիկայի կանոնների գործողությունը պետք է տարածվի նաև սոցիալական ցանցերում փաստաբանների կողմից դրսևորած վարքագծի նկատմամբ:

 


01
01
01
01



DOWNLOAD

BACK