ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԿԱՅՔՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ Է ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԲԱԺԻՆ

19.03.2019 15:37

Հարգելի փաստաբաններ,

ՀՀ փաստաբանների պալատի կայքում ստեղծվել է «ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ» բաժինը, որը նախատեսված է փաստաբանների (փաստաբանական գրասենյակների), ՀՀ փաստաբանների պալատի, hարցումների (դիմումների) հիման վրա  պետական և տեղական ինքնակառավարման իրավասու մարմինների կողմից տարբեր իրավական հարցերի (իրավական նորմերի) վերաբերյալ տրված պաշտոնական պարզաբանումները հրապարակելու և փաստաբաններին հասանելի դարձնելու համար:

«ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ» բաժնում Ձեր տիրապետման տակ եղած հարցումը և պարզաբանումը հրապարակելու համար անհրաժեշտ է՝

1. Հարցման (դիմումի) և դրա վերաբերյալ ստացված պարզաբանման փաստաթղթի՝ բնօրինակից պատշաճ որակի սկանավորված էլեկտրոնայի ֆայլն ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին: 

2. Փաստաթուղթը (և՛ հարցումը, և՛ պարզաբանումը) պետք է սկանավորված լինի հետևյալ չափանիշներով.

  • ֆայլի ձևաչափը՝ PDF.
  • փաստաթղթի չափը՝ A4.
  • սկանավորման տեսակը՝ գունավոր.
  • սկանավորման խտությունը (resolution)` առնվազն 200 dpi.

3. Նշված բաժնում հարցման և պարզաբանման օրինակները հրապարակվելու են ամբողջությամբ՝ հարցման և պարզաբանման մեջ արտացոլված փաստաբանին, ինչպես նաև գործին վերաբերող անձնական տվյալներով: Փաստաբանին կամ կոնկրետ գործին վերաբերող անձնական տվյալները (օրինակ՝ փաստաբանի հասցեն, հեռախոսահամարը, գործի համարը, վստահորդին անհատականացնող տվյալները (անուն (անվանում), հասցե, հեռախոսահամար և այլն) չհրապարակելու ցանկության դեպքում փաստաբանը պետք է հարցման և պարզաբանման օրինակը ՀՀ փաստաբանների պալատի տրամադրելիս՝ այդ մասին կատարի հատուկ նշում՝ հստակեցնելով այն տվյալները, որոնք նա չի ցանկանում հրապարակել կամ հարցումը և պարզաբանումը տրամադրել հանելով (փակելով) հրապարակման ոչ ենթակա տվյալները:



Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ