ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԵՎ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

19.11.2018 17:22

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԵՎ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը 2018թ. նոյեմբերի 19-ին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր:

Ստորագրված փաստաթղթի շրջանակներում նախատեսվում է անվճար իրավաբանական օգնություն տրամադրել մարզի բնակիչներին, իսկ մարզպետարանն էլ անվճար տրամադրելու է տարածք մարզում փաստաբանական գործունեության իրականացնող փաստաբանների համար:

«Այս քայլով մենք թեթևացնում ենք նաև պետության սոցիալական բեռը իրավական օգնության մասով: Բացի սա մենք մեծապես կարևորում ենք, որ մեր փաստաբաններն իրազեկման դասընթացներ կազմակերպեն նաև դպրոցներում մեր աշակերտների շրջանում»,-նշել է Արա Զոհրաբյանը:

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնելով նման կարևոր համագործակցությանն սկիզբ դնելու համար՝ հայտնել է, որ արդեն կան հերթագրված քաղաքացիներ, ովքեր սպասում են այս ծրագրի իրագործմանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև սոցիալական այն խնդիրները, որոնք պահանջում են իրավական լուծումներ: Դրանիցից են բնակարաններ ստանալու, բանկերի նկատմամբ ֆինասնական պարտավորություններ ունենալու և այլ խնդիրները:

Նշենք, որ Շիրակի մարզում փաստաբանական գործունեություն են ծավալում 50 փաստաբաններ, որոնցից 5-ը հանրային պաշտպաններ են:

 


01
01
01
01
01
01



Բեռնել

Վերադառնալ