ՀՀ Փաստաբանների Պալատ

ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ, ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ՈՒ ԿՈՌՈւՊՑԻԱՅԻ ՀԱՐՑԵՐԻՆ

17.11.2018 15:41

ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ, ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ՈՒ ԿՈՌՈւՊՑԻԱՅԻ ՀԱՐՑԵՐԻՆ

ՀՀ փաստաբանների պալատում 2018թ. նոյեմբերի 16-ին, անցկացվել է «Փաստական տեղեկություններ. իրավունքի գերակայության, մարդու իրավունք­ների, կոռուպցիայի, արդարադատության մատչելիության մարտահրավերները» խորագրով հանդիպում-քննարկում, որին մասնակցել են ՀՀ փաստաբանական դպրոցի ունկնդիրներ, դասախոսներ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպութ­յան  ներկայացուցիչներ։

 Քննարկումն իրականացվել է ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի թմրադեղերի դեմ միջազգային պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում։

 Ծրագիրն իրականացնում է Միացյալ Թագավորության Նոթինգեմի իրավաբանության դպրոցը՝ Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի հետ համատեղ։

 Քննարկմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ փաստաբանների պալատ նախագահ Արա Զոհրաբյանը՝ նշելով, որ բարձր է գնահատում Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ Փաստաբանների պալատի շարունակական համագործակցությունը: «Այս ծրագրի նպատակն է ստեղծել միասնական ուսումնական և կրթական հարթակ, որտեղ փաստաբանները, այդ թվում՝ հանրային պաշտպանները, ՀՀ փաստաբանական դպրոցի աշխատակիցները և ունկնդիրները հնարավորություն կունենան քննարկելու և համագործակցելու արդարադատաության համակարգում մարդու իրավունքների և կոռուպցիայի դեմ պայքարի թեմաների շուրջ»,-ասել է փաստաբանների պալատի նախագահը:

Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը, որին հաջորդել է հիմնական զեկուցող, Միացյալ Թագավորության Նոթինգեմի իրավաբանության դպրոցի ներկայացուցիչ Պ․ Հենդերսոնի զեկույցը։

Քննարկման ընթացքում մասնակիցները բարձրացրել են բազմաթիվ հիմնահարցեր և պայմանավորվել են հետագայում՝ 2019 թվականի մարտ-ապրիլ ամիսների ընթացքում, կոնկրետ դասընթացների շրջանակում անդրադառնալ դրանց։

Հանդիպում-քննարկումը նախապատրաստական գործառույթ ուներ՝ Հայաստանում մարդու իրավունքների և կոռուպցիայի հիմնական խնդիրներին առնչվող փորձառության և տարբեր շահակիցների տեսանկյուններից մարտահրավերների վերաբերյալ։


01
01
01
01



Բեռնել

Վերադառնալ