ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԱԿՈՒՄԲԻ ՆԻՍՏ՝ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻՆ ԶՆՆԵԼՈՒ ԵՎ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ԴԱՀԼԻՃԸ ԼՔԵԼՈՒ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

07.07.2017 17:34

Հարգելի փաստաբաններ,

2017 թվականի հուլիսի 12-ին, ժամը 18:30-ին ՀՀ փաստաբանների պալատի մեծ դահլիճում (ք. Երևան, Զաքիյան 2, 4-րդ հարկ) տեղի կունենա ակումբի նիստ, որի ընթացքում քննարկվելու են հետևյալ հարցերը՝

1. դատական կարգադրիչների կողմից փաստաբաններին զննության ենթարկելու իրավաչափության հարցը.
2. փաստաբանների կողմից դատական նիստերի դահլիճը լքելու իրավաչափության հարցը.
3. հանրային հնչեղություն ստացած գործով ներգրավված փաստաբաններին օժանդակելու հարցը:

Քննարկմանը, որպես բանախոսներ, հրավիրվում են նաև փաստաբաններ Հայկ Ալումյանը և Արա Ղազարյանը:

Ակումբի նիստին մասնակցելու նպատակով գրանցվելու համար կարող եք էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկել [email protected] էլ. հասցեին՝ նշելով Ձեր արտոնագրի համարը և հեռախոսահամարը կամ զանգահարել ակումբի համակարգող, փաստաբան Մարինե Ֆարմանյանին՝ 091 (094) 49 24 55 հեռախոսահամարներով:

Ակումբի նիստին մասնակցությունը յուրաքանչյուր փաստաբանի համար կհաշվարկվի վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:

Հարգանքով՝

ՀՀ փաստաբանների պալատի ակումբի
համակարգող, փաստաբան
Մարինե Ֆարմանյան



Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ