ՀՀ Փաստաբանների Պալատ

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱԿՈՒՄԲԻ ՆԻՍՏ

17.12.2013 11:12

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱԿՈՒՄԲԻ ՆԻՍՏ

ՀՀ Փաստաբաննների պալատի ակումբը Ամերիկյան իրավաբանների ընկերակցության Հայաստանյան ներկայացուցչության հետ համատեղ 2013 թվականի դեկտեմբերի 13-ին կազմակերպել էր քննարկում Ինքնաբացարկի ինստիտուտի վերաբերյալ:

ՔՆՆԱՐԿՄԱՆ ԹԵՄԱՆ

1.Ինքնաբացարկի ինստիտուտի չգործելու մասին
Զեկուցող Փաստաբան Կարինե Բաղդասարյան
2.Ինքնաբացարկի ինստիտուտի իրավահամեմատական վերլուծություն
Գործող ՀՀ քաղաքացիական դատավարության և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագիծ և օրենքի նախագիծ Զեկուցող' Փաստաբան Մելանյա Առուստամյան:

ԽՆԴԻՐԸ

ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ՀՀ-ՈՒՄ ՉԻ ԳՈՐԾՈՒՄ

Ձեկուցողների կողմից ներկայացվեց, որ գործող օրենսդրությամբ թվարկված են ինքնաբացարկ հայտնելու հիմքերը,այդ հիմքերից մեկը որը նախատեսված է ՀՀ Դատական օրենսգրքի 91հոդվածի 1-ին մասի 1-ին կետով , ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 90 հոդվածի 1-ին մասի 1-ին կետով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 21 հոդվածի1-ին կետի համաձայն:

Զեկուցողների կողմից հարց ուղղվեց Հանրային պաշտպանի գրասենյակի Հանրային պաշտպաններին արդյոք իրենց գործունեության ընթացքում, որևէ ինքնաբացարկի միջնորդություն, որը արվել է կողմնակալության հիմքով բավարարվել է, թե ոչ: Հարցի պատասխանը բացասական էր:

Ակումբի մասնակիցները նշեցին, որ որևէ դատավոր երբևէ չի ընդունի, որ ինքը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, պաշտպանի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ:
Բնականաբար, այստեղ գործում է սուբյեկտիվ գործոնը, հատկապես երբ դատավորը ինքը պետք է որոշի ինքը կանխակալ վերաբերմունք ունի թե ոչ, երբեք չի որոշի ,որ ինքը ունի այդ կանխակալ վերաբերմունքը:

Ստացվում է, որ այս ինստիտուտը չի գործում, ավելի ավելորդ ծանրաբեռնում է դատավարության մասնակիցներին' բացարկ ներկայացնելու, դատավորների էլ' մերժման որոշում կայացնելու համար:

Դատավարության մասնակիցը, որի ներկայացուցիչը կամ պաշտպանն է հանդիսանում փաստաբանը, պահանջում է իր փաստաբանից, որ վերջինս ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնի, սակայն որքան էլ ջանք գոևրծադրի փաստաբանը, միևնույնն է դատարանը չի բավարարելու:

"ՄԻԵԴ-ն իր բազմաթիվ նշանակություն ունեցող վճիռներում անդրադառնալով դատավորի անաչառության ստուգման եղանակների հարցին, սահմանել է հետևյալ երկու չափանիշները. "Չնայած, որ անաչառությունը սովորաբար նշանակում է անաչառության կամ կողմնակալության բացակայություն, դրա բացակայությունը կամ առկայությունը կարող է ստուգվել տարբեր եղանակ-ներով։ Այն հնարավոր է ստուգել դատավորի սուբյեկտիվ մոտեցումից, որն արտահայտվում է դատավորի համոզմունքով կոնկրետ գործի առթիվ և օբյեկտիվ տեսանկյունից, որն արտահայտվում է նրանով, թե կոնկրետ գործով կային արդյո՞ք բավարար երաշխիքներ՝ անաչառության վերաբերյալ որևիցե կասկածներ բացառելու ուղղությամբ"։Ֆեյն ընդդեմ Ավստրիայի գործով եվրոպական դատարանը պարզաբանել է, որ "օբյեկտիվության թեստի շրջանակներում անհրաժեշտ է որոշել, թե դատավորի անձնական վարքագծից անկախ, գոյություն ունեն արդյո՞ք անհերքելի փաստեր, որոնք կարողանան կասկած հարուցել նրա անաչառության նկատմամբ։ Այս առումով անգամ արտաքին ատրիբուտները կարող են որոշ նշանակություն ունենալ։ Տվյալ դեպքում քարտեզին է դրված այն վստահությունը, որը ժողովրդավարական հասարակությունում պետք է դատարաններն առաջացնեն հանրության և ամենից առաջ քրեական գործերով մեղադրյալների մոտ։ Սա նշանակում է, որ կոնկրետ դատավորի անաչառությունը պարզելիս մեղադրյալի տեսակետն ունի կարևոր, բայց ոչ որոշիչ դեր։ Որոշիչն այն է, թե օբյեկտիվորեն որքանով կարող են այդ մտավախությունները արտահայտվել"։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագծի 66 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Դատավորը չի կարող մասնակցել վարույթին, եթե' 1) կանխակալ վերաբերմունք ունի վարույթին ներգրավված որևէ անձի նկատմամբ: Նույնը նախատեսված է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փփոփոխուփյուն կատարելու մասին Օրենքի նախագծում/ 26 հոդվածի 1-ին մասի 1-ին կետ /:

Ակումբի մասնակիցները արձանագրեցին, որ պետք է նոր լուծում ներ տրվեն, այլապես այս ինստիտուտը չի գործում և Նախագծերով առաջարկվող կարգավորումները որևէ լուծում չեն տալիս խնդրին:

ԱՌԱՋԱՐԿՎԵՑ

Կամ ՀՀ դատական օրենսգրքի 91հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքը ընդհանապես հանել /
Կամ որոշել օբյեկտիվ չափորոշիչներ կանխակալ վերաբերմունքի վերաբերյալ:

Որոշվեց
1. Խնդիրը լայն քննարկման առարկա դարձնել

2. Քննարկման մասին տեղադրել պալատի կայք էջում և Սոցիալական ցանցերում և խնդրել առաջարկություններ ներկայացնել

Պալատի Խորհրդի անդամ'ակումբի աշխատանքները համակարգող

Մելանյա Առուստամյան


Նախորդ նորությունը: ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ ԱՌԿԱ ԵՆ ԱՅՆՊԻՍԻ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐ, ՈՐՈՆՔ ՎՏԱՆԳԵԼՈՒ ԵՆ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ՀԻՄՆԱՐԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ և ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հաջորդ նորությունը: ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱԿՈՒՄԲԻ ՆԻՍՏ


Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ