ՀՀ Փաստաբանների Պալատ

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԼԱՊՇԻՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՎ ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԻՄԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ

17.01.2017 17:05

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը 12.01.2017թ. դիմել է Բելառուսի Հանրապետության փաստաբանների հանրապետական կոլեգիայի նախագահ Վ. Չայչիցին և Ռուսաստանի Դաշնության փաստաբանների պալատի նախագահ Յու.Պիլիպենկոյին՝ խնդրելով իրավական գնահատական տալ Ալեքսանդր Լապշինի հետ կապված իրադարձությանը և օժանդակել վերջինիս իրավաբանական օգնության հարցում։

Փաստաբանների պալատի կողմից  ձևավորված մասնագիտական աշխատանքային խումբը գտել է, որ Ալեքսանդր Լապշինի հանձնումը Ադրբեջանական Հանրապետության գլխավոր դատախազի պահանջով անթույլատրելի է, քանի որ այն հակասում է միջազգային և Բելառուսի ներպետական իրավական ակտերի պահանջներին։

Հիշեցնենք, որ ՌԴ քաղաքացի Ալեքսանդր Լապշինը հանձնման նպատակով Բելառուսի Հանրապետությունում կալանավորվել է Ադրբեջանի պահանջով, քանի որ 2011թ. ապրիլին և 2012թ. հոկտեմբերին այցելել էր Լեռնային Ղարաբաղ և այցերի մասին գրառումներ էր կատարել իր բլոգում: Ադրբեջանական դատախազությունը քրեական գործ էր հարուցել՝ տեղի քրեական օրենսգրքի 281.2 և 318.2 հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով, այն է՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ոտնահարման հրապարակային կոչեր անելը և երկրի քաղաքական սահմանը հատելիս անհրաժեշտ փաստաթղթերի բացակայությունը:

Բեռնել ՀՀ փաստաբանների պալատի նախագահի 12.01.2017թ. գրության հայերեն տեքստը

Բեռնել ՀՀ փաստաբանների պալատի նախագահի 12.01.2017թ. գրության ռուսերեն տեքստը


Հայաստանի Հանրապետության
փաստաբանների պալատի
մամուլի ծառայություն

 



Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ