ՀՀ Փաստաբանների Պալատ

ՄԻՋԱԴԵՊ ԴԱՏԱԽԱԶԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

13.12.2016 19:13

 

Փաստաբանների պալատի արագ արձագանքման հանձնախումբն ահազանգ է ստացել փաստաբան Գեորգի Մելիքյանից (արտոնագիր 1798) առ այն, որ 2016 թվականի դեկտեմբերի 13-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում (նախագահությամբ` դատավոր Ա.Ադամյան) գտնվող գործի քննության ընթացքում, նույն գործով հանդես եկող դատախազ Կ. Ներսիսյանը, փաստաբանի կողմից իր մասնագիտական գործողությունների կապակցությամբ վրդովվել է, և հարձակվել փաստաբանի վրա, վիրավորել, դատական նիստերի դահլիճի խոսափողը նետել փաստաբանի ուղղությամբ, որից հետո փաստաբանին հրավիրել է դուրս՝  հարցերը պարզաբանելու համար:

Նշված դեպքի առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի արագ արձագանքման հանձնախումբը տեղեկացրել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահին և փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի համակարգողին:

Հետագա զարգացումների մասին լրացուցիչ կտեղեկացնենք։



Բեռնել

Վերադառնալ