ՀՀ Փաստաբանների Պալատ

ԲԱԼԿԱՆՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԵՎ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

05.10.2016 10:51

ԲԱԼԿԱՆՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԵՎ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ փաստաբանների պալատի պատվիրակությունը՝ Պալատի նախագահի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ,  հոկտեմբերի 4-ին Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարայեվոյում  մասնակցել  է Իրավունքի գերակայության Բալկանների տարածաշրջանային ցանցի (BRRLN) հերթական հանդիպմանը:

Հանդիպման հիմնական նպատակներից էր քննարկել    Բալկանյան երկրներում անվճար իրավաբանական օգնության տրամադրման մեխանիզմները, փաստաբանների շարունակական ուսուցման զարգացման ուղղությամբ իրականացվելիք  քայլերը:

 Միջոցառման օրակարգային հարցերից է եղել Հայաստանի Հանրապետության  հանրային պաշտպանի գրասենյակի և Փաստաբանական դպրոցի գործունեության հաջողված փորձի ներկայացումը:

Արթուր  Հովհաննիսյանը գործընկերներին  ներկայացրել է պետության կողմից երաշխավորված անվճար իրավաբանական օգնության տրամադրման մեխանիզմները Հայաստանում, այդ ուղղությամբ առկա հիմնախնդիրներն ու մարտահրավերները, հանրային պաշտպանի գրասենյակի կառուցվածքը, ֆինանսավորումը, հանրային պաշտպանների ընտրության ընթացակարգը, «էլեկտրոնային հանրային պաշտպան» ծրագիրը: Ներկաների խնդրանքով նա մանրամասնել է  նաև ՀՀ փաստաբանական դպրոցի աշխատանքի առանձնահատկությունները:

Հանրային պաշտպանի գրասենյակի և Փաստաբանական դպրոցի օրինակները  հետաքրքրության են արժանացել Բալկանյան փաստաբանական կառույցների ղեկավարների շրջանում:

Միջոցառման ընթացքում քննարկվել են  նաև ՀՀ փաստաբանների պալատի և Բալկանյան հինգ երկրի փաստաբանական կառույցների միջև հնարավոր համագործակցության եզրերը:

BRRLN-ի կազմում են Բոսնիա և Հերցեգովինայի, Սերբիայի, Ալբանիայի, Մակեդոնիայի և Կոսովոյի փաստաբանական կառույցները:

 



Բեռնել

Վերադառնալ