ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

16.06.2016 10:59

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում կազմակերպվել էր «Սահմանադրական դատարան դիմումներ ներկայացնելու հետ կապված հմտություններ» թեմայով վերապատրաստման դասընթաց։
Դասընթացը վարել է դասախոս,  ի.գ.թ. Նարինե Ալեքսանյանը։ 
Փաստաբանները, Սահմանադրական գանգատը որպես իրավունքների դատական պաշտպանության միջոց, ենթաթեմայի շրջանակներում քննարկել են Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակը, քննության առարկա հանդիսացող հարցերը, Սահմանադրական դատարանի կողմից անհատական դիմումի վերաբերյալ կայացվելիք որոշումները և դրանց իրավական հետևանքները, ինչպես նաև՝ այդ որոշումների կատարմանն առնչվող սկզբունքային որոշ հարցեր:
Վերապատրաստմանը հարցուպատասխանի առարկա են դարձել Սահմանադրական գանգատին ներկայացվող պահանջները, մասնավորապես՝ գանգատի կազմմանը ներկայացվող հիմնական և հատուկ պահանջները, Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական անհատական դիմումների ընդունելիության վերաբերյալ ձևավորված պրակտիկան, ինչպես նաև սահմանադրական դիմումներում կրկնվող տիպիկ սխալները:
Դասընթացավարը մասնակիցների ուշադրությունն է հրավիրել Սահմանադրական դատարանում դատաքննության առանձնահատկություններին, հատկապես՝ գործի քննության փուլերին, դատարավարական կանոններին, ՍԴ-ում գործի վարման համար անհրաժեշտ գիտելիքներին: 
Փաստաբանները մտքեր են փոխանակել Սահմանադրական դատարանի կողմից անհատական դիմումի վերաբերյալ կայացվող որոշումների և դրանց իրավական հետևանքների շուրջ:



Բեռնել

Վերադառնալ