ՀՀ Փաստաբանների Պալատ

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՄԱԺԱՄԱՆԱԿՅԱ ԽԱՂ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՀԵՏ. ՊԱԼԱՏՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՇԱԽՄԱՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

20.02.2016 15:35

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՄԱԺԱՄԱՆԱԿՅԱ ԽԱՂ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՀԵՏ. ՊԱԼԱՏՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՇԱԽՄԱՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

     ՀՀ փաստաբանների պալատում այսօր՝ փետրվարի 20-ին, տեղի է ունեցել շախմատի մրցաշար փաստաբանների միջև: Մրցաշարին մասնակցության հայտ են ներկայացրել երկու տասնյակ փաստաբաններ, ովքեր իրենց շախմատային գիտելիքները փորձել են միմյանց դեմ:

     Փաստաբանները մրցել են 7 րոպե + 2 վայրկյան ձևաչափով (երկու անհնարին քայլի դեպքում համարվում է պարտություն): 

     Այս առաջնությունը տարբերվել է նրանով, որ փաստաբան-շախմատիստների հետ համաժամանակյա խաղ է անցկացրել գրոսմայստեր, օլիմպիական կրկնակի չեմպիոն Տիգրան Լևոնի Պետրոսյանը: Համաժամանակյա խաղի ընթացքում 15 փաստաբաններից 13-ը պարտվեցին, իսկ երկուսը (փաստաբաններ Արթուր Ալիխանյանը և Սուրեն Պետրոսյանը)՝ գրանցեցին ոչ ոքի: Առաջնությունը վարել է միջազգային կարգի մրցավար Վահագն Խաչատրյանը:

     Մրցանակային երրորդ տեղն է գրավել Արթուր Դավթյանը: Երկրորդ տեղում էր՝ Աշոտ Շահմուրադյանը: Պատվավոր առաջին տեղը գրավել է փաստաբան Արմեն Վարդանյանը:  Մրցանակակիրները ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի կողմից ստացել են մեդալներ և պատվոգրեր:

     Մրցաշարը կազմակերպել է ՀՀ փաստաբանների պալատի մարզամշակութային ակումբը՝ ի դեմս ակումբի համակարգող փաստաբան Վրեժ Խաչիկյանի:

 

 


01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01



Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ