ՀՀ Փաստաբանների Պալատ

«Արտահայտվելու ազատության իրավունքի պաշտպանությունը Հայաստանում» թեմայով սեմինար-քննարկում

10.10.2011 10:39

Ծրագրի շրջանակներում նախատեսում ենք սույն թվականի նոյեմբերի 1-2-ին կազմակերպել սեմինար-քննարկում հայաստանյան փաստաբանների համար, որը տեղի կունենա «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում: Սեմինարի նպատակն է քննարկել զրպարտության ու վիրավորանքի ապաքրեականացմանը հաջորդած ժամանակահատվածում լրագրողների, փաստաբանների, օրենսդիր ու դատական մարմինների համար ի հայտ եկած մարտահրավերները: Հատուկ անդրադարձ կկատարվի զրպարտությանը եւ վիրավորանքին, անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքին, դատարանի հեղինակության եւ անկողմնակալության պահպանությանը, խոսքի ազատության եւ հավաքների ազատության միջեւ կապին վերաբերող գործերով արտահայտվելու ազատության պաշտպանության հիմնախնդիրներին ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային ատյաններում: Սեմինարի ընթացքում զեկուցումներով հանդես կգան «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի իրավաբանները, ինչպես նաեւ նրանց բրիտանացի գործընկերները, այդ թվում՝ Գեւին Միլլերը (Թագավորական խորհրդական, Բրիտանիա) եւ Բոյկո Բոեւը (ARTICLE 19, Բրիտանիա):

Սեմինարին գրանցվելու համար կարող եք զանգահարել 5885 76, 091 5885 76 կամ ձեր մասնակցությունը հաստատել էլ. փոստով՝ [email protected] մինչեւ սույն թվականի հոկտեմբերի 24-ը:

 

Բեռնել օրակարգ



Բեռնել

Վերադառնալ