ՀՀ Փաստաբանների Պալատ

Երախտիքի խոսքեր փաստաբաններին

26.09.2011 07:43

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի վարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի վարիչ Խ. Վարդանյանը իր և բաժնի անունից երախտագիտության և հարգանքի խոսքն է հղել ՀՀ փաստաբանների պալատի նախագահին և փաստաբաններ Ադելինա Հակոբյանին, Կարեն Թումանյանին, Էդմոն Մարուքյանին, Անահիտ Ալոյանին, Ռուբեն Հակոբյանին, Արծրուն Մաղաքյանին, Վահան Ավագյանին, Կարինե Գասպարյանին, Լարիսա Դոխոյանին և Արայիկ Պապիկյանին` իրենց կատարած մարդասիրական գործունեության համար:

Գրության մեջ մասնավորապես ասվում է.

«Սեպտեմբերի 1-ի` գիտելիքի օրվա առթիվ, Շահումյանի շրջանի մի շարք դպրոցների աշակերտներին նրանց նվիրած գրենական պիտույքները, պայուսակները և այլ պարագաները, անշուշտ, մեծ ոգևորություն պարգևեցին բոլորիս:

Ազատագրված տարածքների դպրոցականներին անհրաժեշտ պարագաներով ապահովելը ևս հայրենասիրություն է ու մեծ օժանդակություն` դասընթացն արդյունավետ կազմակերպելու, երեխաներին հայեցի դաստիարակելու, հայրենիքին անվախ ու հայրենասեր քաջազուններ պարգևելու գործում:

Երախտապարտ ենք, որ Ձեր ղեկավարած կառույցում աշխատում են նման բարեհոգի մարդիկ և հուսով ենք, որ նմանատիպ մարդասիրական ձեռնարկումները շարունակական բնույթ կկրեն և հաճախակի կկազմակերպվեն, քանզի հայ ազգն ունի նման ազգասեր անհատներ:

Միշտ եղեք առողջ և ապավեն ու նեցուկ հայ ազգին»:



Բեռնել

Վերադառնալ