ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՖՈՒՏԶԱԼԻ ԹԻՄ ԿՈՒՆԵՆԱ

23.02.2015 18:40

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՖՈՒՏԶԱԼԻ ԹԻՄ ԿՈՒՆԵՆԱ

ՀՀ փաստաբանների պալատի մարզամշակութային ակումբի (համակարգող Վրեժ Խաչիկյան) նախաձեռնությամբ տեղի է ունեցել փաստաբանների միջև ֆուտզալի առաջնություն, որին մասնակցել են թվով 7 թիմեր:
Առաջնության նպատակն է թիմերի լավագույն խաղացողներից կազմավորել Փաստաբանների պալատի թիմ, որը կմրցի Պալատի գործընկեր կառույցների հավաքականների հետ: Թիմերի մրցումների նախնական փուլը տեղի է ունեցել 2015թ. փետրվարի 14-ին:
Թիմերին գնահատել է արհեստավարժ մրցավարը։
Այդ մրցումների արդյունքներն են՝
ՙՀանրային պաշտպանի գրասենյակ՚-ՙԱրցախ՚ 4-3,
ՙՍիփան՚-ՙՓաստաբանական դպրոց (քրեական մասնագիտացմամբ ունկնդիրներ)՚ 9:0 և
ՙRD N1՚-ՙՓաստաբանական դպրոց (քաղաքացիական մասնագիտացմամբ ունկնդիրներ)՚ 11:4:
ՙՀՊԳ՚-ՙՍիփան՚ 3:4
ՙRD N1՚-ՙԱրարատ՚ 7:3
ՙԱրարատ՚-ՙՀՊԳ՚ 4:1
ՙՍիփան՚-ՙRD N1՚ 5:2
Անզիջում մրցակցության պայմաններում պատվավոր առաջին հորիզոնականն է զբաղեցրել ՙՍիփան՚ թիմը, երկրորդ տեղում է ՙRD N1՚ և երրորդ տեղն է զբաղեցրելՙԱրարատ՚ թիմը:
Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվել են գավաթներով և պատվոգրերով:

1-ին տեղը զբաղեցրած ՙՍիփան՚ թիմի կազմը՝

Ստեփան Ոսկանյան
Տիգրան Նաղդալյան

Գարիկ Գալիկյան
Արմեն Բաղդասարյան
Զաքար Գրիգորյան
Սամվել Աղախանյան
Արման Սարգսյան


2-րդ տեղը զբաղեցրած ՙRD N1՚ թիմի կազմը՝

Սուրեն Մելիքյան

Խաչատուր Օհանյան

Հայկ Եգանյան

Գևորգ Դավթյան

Ժորա Համբարձումյան
Ժիրայր Սաֆարյան

3-րդ տեղը զբաղեցրած ՙԱրարատ՚ թիմի կազմը՝

Տիգրան Սարուխանյան
Ռուբեն Բալասանյան
Հովհաննես Պետրոսյան
Գագիկ Սարգսյան
Համիկ Մարտիրոսյան



Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ