ՀՀ Փաստաբանների Պալատ

ՔԱՂԱՔԱՑԻՆ ԵՐԱԽՏԱՊԱՐՏ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆԻՑ ԿԱՏԱՐԱԾ ԲԱՐԵԽԻՂՃ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՐ

03.09.2014 06:32

ՔԱՂԱՔԱՑԻՆ ԵՐԱԽՏԱՊԱՐՏ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆԻՑ ԿԱՏԱՐԱԾ ԲԱՐԵԽԻՂՃ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՐ

ՀՀ փաստաբանների պալատը շարունակում է ստանալ շնորհակալական նամակներ քաղաքացիներից: Այս անգամ Արմավիրի մարզից Ռուզաննա Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել հանրային պաշտպան Կարեն Ստեփանյանից: Ռուզաննա Գրիգորյանը մասնավորապես գրում է. ՙԻմ որդի՝ Գրգիգոր Անտիոնի Կալուսսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով նախատեսված հանցագործության մեջ:
Գործը քննվում էր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում:
Գործի սկզբում ունեցել ենք պաշտպան վճարովի հիմունքներով, ում ծառայություններից հրաժարվել ենք և պահանջել ենք հանրային պաշտպան: Որդուս խնդրանքը բավարարվել է և որպես հանրային պաշտպան նշանակվել է փաստաբան Կարեն Ստեփանյանը:
Վերջինս բարեխիղճ և սրտացավ վերբերմունք է դրսևորել որդուս նկատմամբ և իր մասնագիտական պարտականությունները կատարել է մեծ պատասխանատվությամբ: Ես՝ անձամբ շփվելով նրա հետ, հասկացել եմ փաստաբանի իրական դերն ու նշանակությունը:
Սույն նամակով ցանկանում եմ հայտնել իմ խորին շնորհակալությունը իմ որդի Գրիգոր Կալուսսյանի պաշտպան Կարեն Ստեփանյանին և ի դեմս Ձեզ և Փաստաբանների պալատին:
Շատ ողջունելի է, որ կան նման բարեխիղճ և բանիմաց երիտասարդ փաստաբաններ, ովքեր մեր երկրի ապագան են՚:



Բեռնել

Վերադառնալ