ՀՀ Փաստաբանների Պալատ

ՔԱՂԱՔԱՑԻ ԼԻԴԱ ԱՎԱՆԵՍՅԱՆԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ՓԱՍՏԱԲԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՑ

12.08.2014 09:49

ՔԱՂԱՔԱՑԻ ԼԻԴԱ ԱՎԱՆԵՍՅԱՆԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ՓԱՍՏԱԲԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՑ

ՀՀ փաստաբանների պալատը շարունակում է ստանալ քաղաքացիներից շնորհակալագրեր կապված փաստաբանների բարեխիղճ աշխատանքի հետ: Այս անգամ Պալատին շնորհակալագիր է ուղարկել ք. Երևանի բնակիչ մանկավարժ, այժմ՝ թոշակառու Լիդա Ավանեսյանը:
ՙԺառանգական գործի գործընթաց իրականացնելու առումով առնչվել եմ Ձեր պալատի անդամ, փաստաբան՝ Արմենուհի Առաքելյանի հետ (արտոնագիր թիվ 306):
Ցանկանում եմ նրա մասին արտահայտել իմ կարծիքը:
Արմենուհի Առաքելյանը հմուտ, բանիմաց, անշահախնդիր, իր գործի գիտակ և ամենագլխավորը՝ մարդկային արժանիքներով օժտված անձնավորություն է:
Մեծ հաջողությամբ նա իրականացրեց իրեն վստահված առաքելությունը՝ պատվով ավարտելով (դրական) ողջ գործընթացը:
Շնորհակալ եմ, որ ՀՀ փաստաբանների պալատը համալրված է նման բարեխիղճ և կիրթ փաստաբաններով՚,-գրում է Արմենուհի Առաքելյանի վստահորդը:



Բեռնել

Վերադառնալ