ՀՀ Փաստաբանների Պալատ

ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ. ՄԵՐ ԶԵՆՔԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔԸ, ԱՅԼ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ ԵՍ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ

14.06.2014 13:24

ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ. ՄԵՐ ԶԵՆՔԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔԸ, ԱՅԼ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ ԵՍ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ

Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց հիմնադրամի 2-րդ շրջանավարտները, որոնք հանձնել էին որակավորման քննությունները, այսօր հունիսի 14-ին հանդիսավոր պայմաններում ստացել են փաստաբանական գործունեության արտոնագրեր: ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի նիստի օրակարգում եղել է փաստաբանի հավակնորդներին փաստաբանական գործունեության արտոնագրեր տրամադրելու հարցը:
Խորհրդի անդամները միաձայն կողմ են քվեարկել օրակարգի հարցի վերաբերյալ, ինչի արդյունքում խորհուրդը որոշել է հավակնորդներին տրամադրել փաստաբանական գործունեության արտոնագրեր:
Հավակնորդների երդմանը հաջորդել է փաստաբանի գործունեության արտոնագրերի հանձնման արարողությունը:
Հայաստանի Հանրապետության փաստաբանական համայնքը համալրվել է 56 փաստաբաններով:
Շնորհավորելով արդեն փաստաբան դարձած իր գործընկերներին՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նշել է,-ՙԱյսօր մեր համայնքը համալրվում է 56 ՙմարտիկներով՚: Դուք գիտեք, որ փաստաբանի աշխատանքը շատ դժվար է. ինչպես փաստաբան- վստահորդ, այնպես էլ փաստաբան- դատարան հարաբերություններում և մեր զենքը պետք է լինի մեր գիտելիքը, այլ ճանապարհներ ես չեմ տեսնում: Փաստաբանների պալատը չի ներելու կոռուպցիոն գործարքների մեջ գտնվող փաստաբաններին՚:
Փաստաբան դարձած իր գործընկերներին շնորհավորել է նաև Փաստաբանական դպրոց հիմնադրամի տնօրեն Սիմոն Բաբայանը՝ Փաստաբանական դպրոցը ավարտելու և փաստաբանական համայնքի շարքերը համալրելու կապակցությամբ: ՙԱռկա օրենսդրական զարգացումների և իրավական համակարգերի կատերալագործումը ձեզ առաջադրել է բարդագույն խնդիր. ըստ արժանվույն իրականացնել ձեր առաքելությունը: Փաստաբանական դպրոցի հարթակում ձեռք բերած ձեր հմտությունները ծառայեցրեք ձեր նպատակին: Իրականացրեք ձեր իրավապաշտպան գործունեությունը՝ պահպանելով անկախության, օրինապահության, անաչառության սկզբունքները՚,- նշել է Սիմոն Բաբայանը: Խոսելով փաստաբանական դպրոցի դիրքի ու զարգացման մասին՝ փաստաբանական դպրոցի տնօրենը փաստել է, - ՙակնհայտ է, որ փաստաբանական ինստիտուտը զբաղեցնում է իր տեղը մեր հասարակությունում: Դրա վառ ապացույցն է փաստաբանական դպրոցի տեխնիկապես լավագույնս հագեցվածությունը: Օր օրի մեծանում է պետության ուշադրությունը փաստաբանական ինստիտուտի նկատմամբ: Առանց փաստաբանների դժվար է պատկերացնել օրենսդրական փոփոխություն կամ բարեփոխում՚:
Ելույթ են ունեցել նաև Հայաստանի փաստաբանենրի պալատի խորհրդի անդամներ Նիկոլայ Բաղդասարյանը, Կարեն Մեժլումյանը և Մարտուն Փանոսյանը:
Հավակնորդների երդման արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և նախարարի տեղակալ Արսեն Մկրտչյանը:


01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01



Բեռնել

Վերադառնալ