ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

31.05.2014 14:29

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ ՏԵՂԻ  Է ՈՒՆԵՑԵԼ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում այսօր՝ մայիսի 31-ին, կայացել է ՀՀ Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մարզային համակարգողների ընտրություններ:
Համակարգողների ընտրությունների մասնակցության համար որպես մարզային համակարգողների թեկնածուներ առաջադրվել են հետևյալ փաստաբանները՝
- Արարատի մարզից՝ Լուսինե Թաթուլի Պողոսյանը,
- Արմավիրի մարզից՝ Գուրգեն Անդրուշի Գրիգորյանը և Գևորգ Կարապետի Մկրտչյանը,
- Կոտայքի մարզից ՝ Աստղիկ Ղազարի Ղազարյանը և Գայանե Նիկոլայի Սարգսյանը,
- Գեղարքունիքի մարզից՝ Լևոն Սոսի Թորոսյանը և Վարդան Սերգոյի Շանոյանը:
Ընտրությունների ամփոփման արդյունքում հաշվիչ հանձնաժողովն արձանագրել է, որ ընտրվել են՝
- Գեղարքունիքի մարզում՝ Լևոն Սոսի Թրոսյանը,
- Կոտայքի մարզում՝ Աստղիկ Ղազարի Ղազարյանը,
- Արմավիրի մարզում՝ Գուրգեն Անդրուշի Գրիգորյանը,
- Արարատի մարզում՝ Լուսինե Թաթուլի Պողոսյանը:

Ծանոթություն։ Մարզային համակարգում իրականացնելու նպատակն է համախմբել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզի տարածքում գործող ՀՀ փաստաբանների պալատի անդամ փաստաբաններին, վեր հանել նրանց մոտ փաստաբանական գործունեության իրականացման ընթացքում առաջացող խնդիրները և ներկայացնել ՀՀ փաստաբանների պալատին, ինչպես նաև իրականացնել Պալատի առջև դրված նպատակների և խնդիրների՝ մարզերում իրագործման համար «Մարզերում համակարգում իրականացնելու մասին» կարգով նախատեսված այլ գործողություններ:


01
01
01
01
01
01
01
01



Բեռնել

Վերադառնալ