ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՎԵՏԵՐԱՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻՆ
09.05.2014 12:23ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ ընդունել է Պալատի վետերան փաստաբաններ Նարիման Միրզաբեկյանին, Մայիս Ավետիսյանին, Հրաչիկ Գոգինյանին և շնորհավորել նրանց Հայրենական պատերազմում Ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակի, Շուշի քաղաքի ազատագրման և Արցախի բանակի ստեղծման կապակցությամբ:
Պալատի նախագահ Արա Զոհրաբյանը շնորհավորել է վետերան փաստաբաններին և նշել, որ- «ցավոք, վետերանները շատ քիչ են մնացել մեր հանրապետությունում և մենք պետք է ջանք ու եռանդ չխնայենք, որպեսզի մեր ավագ գործընկերները իրենց գնահատված զգան, քանի որ վետերանները մեզ համար մեծ արժեք են ներկայացնում»։
Վետերանները շնորհակալություն են հայտնել Փաստաբանների պալատին ցուցաբերած ուշադրության համար: 90-ամյա փաստաբան վետերան Նարիման Միրզաբեկյանը հայտնել է,-«Փաստաբանների պալատը մեր երկրորդ տունն է եղել և մենք այստեղ աշխատել ենք շուրջ երեսուն տարի: Տեսնելով այսօրվա հեղինակությունը՝ Պալատի տեղը մենք շատ ուրախ ենք: Շնորհակալություն ենք հայտնում պալատի խորհրդի անդամներին, որ կարողացել եք այսպիսի հնարավորություններով պալատ ստեղծել: Դա փաստաբանների պատվի հարցն է»:
Փաստաբանների պալատի նախագահի որոշումով փաստաբան վետերանները պարգևատրվել են անվանական ժամացույցներով։
Բեռնել
Վերադառնալ