ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ

27.03.2014 07:14

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը մարտի 26-ին, հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյան ռազմական ինստիտուտի կուրսանտներին և սպայական անձնակազմին և հանդես եկել դասախոսությամբ «Ապացուցման միջոցները» թեմայով։ Պալատի նախագահը ներկայացրել է ապացուցման միջոցները քաղաքացիական, քրեական և վարչական դատավարություններում։ Արա Զոհրաբյանը խոսել է նաև պաշտոնատար անձ-քաղաքացի և սպա-զինվոր հարաբերությունների մասին և նշել, որ,-«արհեստավարժ քննիչը կարողանում է մեղադրյալին ցույց տալ, որ նրա խնդիրը ոչ թե իր (քննիչի) հետ է, այլ՝ օրենքի։ Իսկ ոչ պրոֆեսիոնալ քննիչը մեղադրյալին անձնավորում է, իր սխալների դեմ վերջինիս պայքարը համարում է անձնական վիրավորանք և պատվի հարց՝ ու ատելություն և վրեժխնդրություն սերմանում իրենց փոխհարաբերություններում։ Նույն կերպ կարող է զարգանալ սպա-զինվոր փոխհարաբերությունները»։ Հանդիպման մասնակիցներն Արա Զոհրաբյանին ուղղել են իրենց հուզող հարցերը կապված քաղաքացիական և վարչական իրավահարաբերությունների հետ։ Փաստաբանների պալատի նախագահը զինծառայողների հարցերի շրջանակներում պարզաբանել է օրենքները, որոնք վերաբերում են տվյալ իրավահարաբերություններին։
Այս հանդիպումով ՀՀ փաստաբանների պալատը մեկնարկում է «Իրազեկ բանակ» փաստաբանական ծրագիրը, որն ուղղված է հայկական բանակի իրավական գիտակցության բարձրացմանը։ Այս ծրագիրը իրականցվում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի միջև տեղի ունեցած հանդիպման արդյունքում։

  



Բեռնել

Վերադառնալ