ՀՀ Փաստաբանների Պալատ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐ. ՙ ԱՐՏՈՆԱԳՐԻ ՊԱՏՃԵՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ ԴԻՏԵԼ ՈՐՊԵՍ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ՓԱՍՏԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔ՚

07.03.2014 12:15

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐ. ՙ ԱՐՏՈՆԱԳՐԻ ՊԱՏՃԵՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ ԴԻՏԵԼ ՈՐՊԵՍ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ՓԱՍՏԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔ՚

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ս.թ. Փետրվարի 18-ին դիմել էր ՀՀ կառավարությանն առնթեր անշարժ գույքի պետական կադաստրի ղեկավար Երվանդ Զախարյանին՝ խնդրելով հանձնարարել համապատասխան ստորաբաժանումներին՝ փաստաբանների կողմից «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն պահանջվող տեղեկություններ տրամադրելու մասին դիմումները քննարկելիս, փաստաբաններին չծանրաբեռնել իրավաբանական օգնություն ստացող անձի բացահայտման և իրավաբանական օգնություն ցույց տալու համար պահանջվող տեղեկությունների անհրաժեշտության հիմնավորման՝ օրենքով չնախատեսված պարտականություններով։

Մարտի 5-ին ստացվել է ՀՀ կառավարությանն առնթեր անշարժ գույքի պետական կադաստրի պատասխանը, որտեղ մասնավորապես նշվում է. ՙՀաշվի առնելով այն, որ փաստաբանը Օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դրույթի կիրառմամբ ստացված տեղեկատվությունը ըստ էության կարող է օգտագործել միայն իրավաբանական օգնություն ցույց տալու համար, ուստի Կոմիտեի կողմից հանձնարարվել է փաստաբաններին տեղեկատվություն տրամադրելիս փաստաբանական գործունեություն իրականացնելու համար համապատասխան արտոնագրի պատճենի ներկայացնելը դիտել որպես իրավաբանական օգնություն ցույց տալու փաստը հաստատող հանգամանք՚:

Բեռնել գրությունը 



Բեռնել

Վերադառնալ