ՀՀ Փաստաբանների Պալատ

ԱՆՆԱ ՍԱԱԿԻԴՈՒՆ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՅ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻՆ

01.02.2014 12:25

ԱՆՆԱ ՍԱԱԿԻԴՈՒՆ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՅ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻՆ

ՀՀ փաստաբանների պալատում այսօր  փետրվարի 1-ին ՙՖրանկոֆոն փաստաբանների միավորում՚ իրավաբանների հասարակական կազմակերպությունը ՀՀ փաստաբանների պալատի հետ համատեղ կազմակերպել էր սեմինար քննարկում Հունաստանի Ալեքսանդրուպոլիս քաղաքի փաստաբանների պալատի անդամ ազգույթամբ հայ փաստաբան Աննա Սաակիդուի հետ:Քննարկումը ծավալվեց Հունաստանում փաստաբանական գործունեություն իրականացնելու առանձնահատկությունների շուրջ` մասնավորապես փաստաբանների որակավորման, վերապատրաստման, գործունեությունն իրականացնելիս հանդիպող խնդիրների ու խոչընդոտների շուրջ, ներկայացվեց Հունաստանում փաստաբանների անդամավճարների վճարման չափն ու կարգը, փաստաբաններին վճարվող հոնորարների չափը, փաստաբանների փոխհարաբերությունները դատական իշխանության ներկայացուցիչների հետ և այլն: Տեղի ունեցավ նաև ակտիվ քննարկում սեմինարին ներկա փաստաբանների հետ, որի ընթացքում վեր հանվեցին Հայաստանում փաստաբանական գործունեության ծավալելու առավելությունները, փաստաբաններին տրված արտոնությունները, ինչպես նաև այն խնդիրները և խոչընդոտները, որոնց հետ առնչվում են հույն և հայ փաստաբանները:

 

Իր հերթին «ՖՐԱՆԿՈՖՈՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» իրավաբանների հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Մարտուն Փանոսյանը կարևորեց նման քննարկումները՝ հատուկ ընդգծելով ՀՀ փաստաբանների Պալատի որդեգրած քաղաքականությունը զարգացնել կապերն ու շփումները հայազգի բոլոր այն փաստաբանների հետ, ովքեր իրենց մասնագիտական գործունեությունն են ծավալում ՀՀ սահմաններից դուրս՝ ընդգրկված լինելով այլ պետությունների փաստաբանական միությունների կազմում և այդ ճանապարհով նպաստել Հայաստանում փաստաբանական գործունեության զարգացմանն ու փաստաբանների որակական առաջխաղացմանը: 

 



Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ