ՀՀ Փաստաբանների Պալատ

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ Է ԱԿՈՒՄԲԻ ՆԻՍՏ

07.02.2014 11:47

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ Է ԱԿՈՒՄԲԻ ՆԻՍՏ

Հարգելի գործընկերներ
ՀՀ Փաստաբանների պալատի ակումբը Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան ներկայացուչության հետ համատեղ 2014 թվականի փետրվարի 05-ին կազմակերպել էր քննարկում: 
ՔՆՆԱՐԿՄԱՆ ԹԵՄԱՆ 
1. Հայցվորի կողմից հայցից հրաժարվելու դեպքում պետական տուրքի բռնագանձման մասին: 
2. Վարչական իրավախախտումների դեպքում` անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու մասին: 
Քննարկումը կազմակերպվել է փաստաբաններ Անահիտ Բեգլարյանի և Կարինե Բաղդասարյանի կողմից:

 Ակումբի մասնակիցները արձանագրեցին, որ նախ անհրաժեշտ է պարզել հայցից հրաժարումը արդյոք պատասխանողի կողմից պարտավորությունների կատարման հետևանք է թե՝ ոչ: Բացի այդ, քանի որ պետական տուրքը մուծվում է պետության կատարած ծառայության դիմաց, իսկ հայցից հրաժարվելու դեպքում ծառայությունը ամբողջությամբ չի մատուցվել, ուստի այս դեպքում չի կարող պետական տուրքի գումարը գանձվել ամբողջությամբ, այլ պետք է գանձվի կատարած փաստացի ծառայության դիմաց:
Ակումբի մասնակիցները գտան, որ անհրաժեշտ է օրենսդրական փոփոխություն,այն է՝ անհրաժեշտ է գործի նախապատրաստական փուլում վեճերի լուծման դեպքում պետական տուրքի չափը նվազեցնել և պետական տուրքի գումար գանձել կատարած փաստացի ծառայության դիմաց: Այդ փոփոխությամբ պետական տուրքի գանձման չափը համարժեք կլինի կատարված ծառայությանը, ինչպես նաև կնպաստի վեճերի արագ լուծմանը և կբեռնաթափի դատարանների աշխատանքը: 
Փաստաբան Կարինե Բաղդասարյանը առաջարկել է անվճար իրավաբանական խորհրդատվություն տալ այնպիսի գործերով, երբ վարչական պատասխանատվության են ենթարկվում սկսած 5000 ՀՀ դրամից - 100 000ՀՀ դրամը ներառյալ: 
Խնդիրն այն է, որ անձը իրավական օգնություն ստանալու համար պետք է մի քանի անգամ ավել վճարի, քան տուգանքն է, ուստի անձը չի դիմում իրավական պաշտպանության, այլ ուղղակի վճարում է տուգանքի գումարը: 
Ակումբի մասնակիցները արձանագրեցին , որ այդ ոլորտում թույլ տրված իրավունքի խախտումները ուսումնասիրելով կարելի է լուրջ խախտումներ հայտնաբերել և այդ կերպ օգնել անձանց, բացի այդ կոլեկտիվ հայցերի ներդնման ինստիտուտը հնարավորություն կտա անձանց միավորվելու և իրավական արդյունավետ պաշտապանություն իրականացնելու : 
Առաջարկվել է ուսումնասիրել այդ ոլորտում թույլ տրված իրավունքի խախտումները: Անհրաժեշտության դեպքում կազմել հայցադիմումների տիպային օրինակներ՝ մի քանի վարչական իրավա-խախտումների վերաբերյալ: 



Բեռնել

Վերադառնալ