ՀՀ Փաստաբանների Պալատ

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՙՍԻՐԻԱՀԱՅԵՐԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ՚ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

04.02.2014 12:36

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՙՍԻՐԻԱՀԱՅԵՐԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ՚ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

ՀՀ փաստաբանների պալատը այսօր՝ փետրվարի 4-ին, մեկնակել է ՙՍիրիահայերին իրավական օգնության՚ փաստաբանական ծրագիրը: Այդ կապակցությամբ ՙԱրմենպրեսս՚ պետական լրատվական գործակալության մամուլի ակումբում ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ծրագրերի գծով խորհրդական Զինավոր Մեղրյանը ներկայացրել է ծրագրի մանրամասները:

Պալատն անվճար իրավաբանական խորհրդատվություն է տրամադրելու Հայաստանում ապաստանած սիրիահայերին: Ըստ Մեղրյանի,-ՙԱռաջին փուլով Փաստաբանների պալատում իրականացվելու է սիրիահայերի իրավագիտության բարձրացմանն ուղղված անվճար իրավաբանական խորհրդատվություն: Երկրորդ փուլով սիրիահայերին հուզող հարցերի շրջանակը կամփոփվի արևելահայերեն ու արևմտահայերեն ձեռնարկում, որն անվճար կտարածվի սիրիահայերի շրջանում»:

Զինավոր Մեղրյանը անդրադառնալով սիրահայերին հուզող խնդիրներին՝ նշել է, որ ՙԴրանց շրջանակը շատ լայն է` անշարժ գույքի վարձակալման փաստաթղթերի ձևակերպումից մինչև վարորդական իրավունքի վկայականի ստացում: Վստահ եմ, որ այս խորհրդատվության արդյունքում սիրիահայերին հուզող հարցերի շրջանակն էլ ավելի կընդլայնվի»:

ՙՖեյսբուք՚ սոցիալական ցանցում ստեղծվել է ՀՀ փաստաբանների պալատի «Սիրիահայերին իրավական աջակցություն» ծրագիր  (https://www.facebook.com/groups/566725576751267/):

Սիրիահայ այն հայրենակիցները, ովքեր չեն կարողանա այցելել Փաստաբանների պալատ, նրանք հարցերը կարող են գրառում կատարել խմբում և կստանան իրենց հուզող հարցերի պատասխանները:

Նշենք, որ օրեր առաջ ՀՀ փաստաբանների պալատում նախագահ Արա Զոհրաբյանը և ծրագրի համակարգողները հանդիպել են շուրջ 30 սիրիահայերի և նրանց հետ քննարկել ծրագրի մանրամասները:



Բեռնել

Վերադառնալ