ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 22-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

28.01.2014 08:20

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 22-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հարգելի հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Հայոց բանակի կազմավորման 22-րդ տարեդարձի կապակցությամբ: Հայերիս համար հայկական զինված ուժերի զարգացումը բխում է մեր ազգային անվտանգության շահերից:

Հայ ժողովրդի պատմությանը հետադարձ հայացք նետելիս, ակնհայտ է դառնում, որ հայերի բոլոր հաղթանակները, անգամ պետականության բացակայության պայմաններում, պայմանավորված են եղել հայկական զինված ուժերի շուրջ համախմբվածությամբ:

Նորօրյա հայկական բանակաշինության ակունքներում կանգնած մեր սերունդը ջանք ու եռանդ չպետք է խնայի օժանդակելու այսօր արդեն քսաներկուամյակը բոլորող բանակին:

Վերհիշելով՝ մեր անկախության համար պայքարած յուրաքանչյուր զինվորին, պարտավոր ենք անհատապես գլուխ խոնարհել նրանց շիրիմների առջև:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Հայկական բանակի տարեդարձի կապակցությամբ, մաղթում եմ բոլորիս ոգու ամրություն, համբերություն և խաղաղ երկինք:

 

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ                   Արա Զոհրաբյան

 



Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ