ՀՀ Փաստաբանների Պալատ

Մամլո ասուլիս փաստաբանների պալատում

03.05.2011 10:41

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Սույնով տեղեկացվում եք, որ 04.05.2011թ. ժամը 14.00-ին ՀՀ փաստաբանների պալատում (հասցե՝ Երևան, Զաքիյան 3) ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, փաստաբան Կարեն Մեժլումյանը բոլոր շահագրգիռ լրատվամիջոցների ներկայացուցիչներին և այլ անձանց հրավիրում է մամուլի ասուլիսի և աշխատանքային բաց քննարկման հետևյալ հարցերի շուրջ:

 

1.     Բոլոր շահագրգիռ լրատվամիջոցների ներկայացուցիչների (լրագրողների) և այլ անձանց կողմից ստորագրված առաջարկի ուղարկում օրենսդրական նախաձեռնության իրավունք ունեցող սուբյեկտներին (ԱԺ նախագահ, ՀՀ վարչապետ, ԱԺ խմբակցությունների ղեկավարներ, պատգամավոր), ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19 և 1087.1 հոդվածներում փոփոխության վերաբերյալ:

 

Առաջարկության տեքստը, փոփոխման ենթակա նորմերի փոփոխված շարադրանքը (օրենքի նախագիծը), ինչպես նաև առաջարկվող օրենսդրական փոփոխությունների հիմնավորումների տեքստերը պատրաստ են և շահագրգիռ անձանց հետ մինչև ստորագրությունը կքննարկվեն:

 

2.     Առաջարկ Մարդու իրավունքների պաշտպանին՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19 և 1087.1 հոդվածների սահմանադրականության հարցով ՀՀ սահմանադրական դատարան դիմելու մասին:

 

Առաջարկության տեքստը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19 և 1087.1 հոդվածները Սահմանադրությանը հակասելու հիմնավորումները պատրաստ են և շահագրգիռ անձանց հետ մինչև ստորագրությունը կքննարկվեն:

 

3.     Մամուլի ասուլիսը նախորդելու է առաջարկների տեքստերի քննարկմանը և ստորագրմանը և արծարծվելու են լրատվամիջոցների համար ստեղծված իրավիճակի, ինչպես նաև նման նախաձեռնության անհրաժեշտության հարցերը:

 

 

Լրացուցիչ մանրամասների համար զանգահարել՝

 

077-073-073 - Կարեն Մեժլումյան

 

56 57 92  ՀՀ փաստաբանների պալատ



Բեռնել

Վերադառնալ