ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԱՄԱՆՈՐԻ ՈՒՂԵՐՁԸ
30.12.2013 14:31![ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԱՄԱՆՈՐԻ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԱՄԱՆՈՐԻ ՈՒՂԵՐՁԸ](http://pastaban.am/resources/advocates/img/news/big/1390127584,2994.jpeg)
Հարգելի հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ: Յուրաքանչյուր հայի ընտանիքում Ամանորը կապում են նոր ձեռքբերումների ու նվաճումների հետ՝ հույսով, որ գալիք տարին իր հետ կբերի նոր հաջողություններ:
Նոր տարին բոլորի համար ավանդաբար համարվում է անցած տարին ամփոփելու և նոր տարում անելիքների մասին խորհելու կարճ ժամանակաշրջան, որին հաջորդում է գործնական աշխատանքը՝ նպատակներին հասնելու համար:
Մենք՝ փաստաբաններս, եկող՝ 2014 թվականին, նույնպես ունենք անելիքներ կապված Հայաստանում արդարադատության կայացման և զարգացման հետ և նպատակադրված ենք միայն աշխատանքով բարձրացնելու փաստաբանի ոչ միայն մասնագիտական առաքելությունը, այլ նաև կոչումը, քանի որ հենց փաստաբանի արդյունավետ աշխատանքից է կախված հազարավոր մարդկանց ճակատագրեր:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ հայրենակիցներիս Ամանորի և Սուրբ ծնունդի կապակցությամբ՝ մաղթում առողջություն, հաջողություններ և ջերմություն բոլորիս ընտանիքներին:
Նախորդ նորությունը: ԱՄԱՆՈՐՅԱ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՀՐԱՎԵՐՔ
Առաջարկվող նորություններ
Բեռնել
Վերադառնալ