ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ Տ.ԱԹԱՆԵՍՅԱՆԻՆ
06.09.2013 14:02ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Տ.Աթանեսյանը հրապարակավ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է ներկայացրել պալատի հանրային պաշտպանի գրասենյակի վերաբերյալ, ինչին կցանանայինք անդրադառնալ և պարզաբանումներ տալ.
Հատկանշական է, որ որպես փաստաբան Տիգրան Աթանեսյանն առաջին հերթին պետք է փորձեր ստանալ հավաստի տվյալներ, որը դժվարություն չի ներկայացնում և մատչելի է յուրաքանչյուր փաստաբանի համար: Հակառակ դեպքում, չստուգված տվյալների կամ ենթադրությունների հիման վրա այնպիսի մեքենայությունների մեջ կառույցին մեղադրելը կամ ակնկնարկներ անելը, վայել չէ փաստաբանի կոչումը կրող քաղաքացու համար, ինչպես նաև հասարակության մոտ փաստաբանների պալատի վարկաբեկման միջոց է դառնում:
Հրապարակման հեղինակը, թերևս պետք է իր ուսումնասիրությունը սկսեր "Փաստաբանության մասին" ՀՀ օրենքի 45-րդ հոդվածը կարդալով, որտեղ սահմանվում և կարգավորվում է Հանրային պաշտպանի գրասենյակի ֆինանսավորման, հանրային պաշտպանի գործունեության ապահովման հետ կապված ծախսերի փոխհատուցումը:
Բերելով ՀՊ գրասենյակին 2013թ.-ին բյուջեով հատկացված գումարի չափը, այնուհետև ծախսերը ցույց են տրվում 2012թ.-ի խեղաթյուրված տվյալներով:
2013թ.-ի հունվարի 1-ի դրությամբ հանրային պաշտպանների թիվը կազմել է ոչ թե 36 այլ' 53, 50 հաստիքով, հետևաբար, ամբողջ հաշվարկները 36 հանրային պաշտպանի տվյալներով, ինքնին մանիպուլյացիայի է նման, որովհետև այդ դեպքում 2012թ.-ի դրությամբ ՀՊ գրասենյակին հատկացվել է 152.433.000 ՀՀ դրամ, շուրջ 108.000.000. դրամի տարբերությունը գրանցենք պարոն Տ.Աթանեսյանի հաշվին, որն իր կարծիքով օդի մեջ է մնում ԱՄՆ դոլար արտահայտությամբ:
Հանրային պաշտպանների աշխատավարձի չափը կամ այլ կերպ դրույքաչափը սահմանված է "Փաստաբանության մասին" ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 6-րդ մասով, որը արտացոլվում է հանրային պաշտպանների հետ կնքված աշխատանքային պայմանագրերում որպես աշխատավարձ, որից ՀՀ-ում սահմանված չափով ու կարգով գանձվում է եկամտահարկ և 3 տոկոս սոց. վճար:
Մինչև 2012թ.-ի դեկտեմբերի 31-ը որպես հանրային պաշտպանի մեկ դրույքի համար տրվող աշխատավարձի չափը կազմել է 293906 ՀՀ դրամ, որից յուրաքանչյուր ամիս, յուրաքանչյուր հանրային պաշտպանից պահվել է եկամտահարկ օրենքով սահմանված կարգով և չափով '42518 ՀՀ դրամ և 3 տոկոս սոց. Վճարի չափը'8817, արդյունքում հանրային պաշտպանը մեկ դրույքի դիմաց որպես աշխատավարձ ստացել է 293906-42518-8817=242571 ՀՀ դրամ, հավելենք որ, նույն կարգով նույն օրենքի պահանջների բարեխիղճ կատարմամբ աշխատավարձ են ստացել նաև ՀՊ գրասենյակի բոլոր մյուս աշխատակիցները: 2013թ.–ի փոփոխությունների արդյունքում նույն հաշվարկների համակարգի կիրառմամբ օրենքի պահանջների խստիվ պահպանմամբ, վերահաշվարկ է կատարվել, որի արդյունքներին համապատասխան կատարվող վճարումներին յուրաքանչյուր ոք, անգամ պարոն Տ.Աթանեսյանը կարող էր ծանոթանալ Պալատի, ՀՊ գրասենյակի հաշվապահությունում:
Վերը շարադրվածից բխում է, որ Տ.Աթանեսյանի կողմից բերված տվյալները հանրային պաշտպանի ամսեկան վարձատրության վերաբերյալ, մեղմ ասած, ճիշտ չեն, յուրաքանչյուր հանրային պաշտպան ամսեկան ստանում է մաքուր 242571 ՀՀ դրամ գումար:
Ի գիտություն հայտնում ենք, տրանսպորտային ծախսերը որպես հանրային պաշտպանների փաստացի կատարած ծախսերի հատուցում հաշվարկվում են ըստ զբաղվածության գրաֆիկի և հանրային պաշտպանների հաշվետվություններով հաշվառված տվյալների և համապատասխանում են Երևան քաղաքում յուրաքանչյուր հանրային պաշտպանի տեղաշարժի մոտավոր իրական ծախսին, նշված հատուցումը կատարվում է յուրաքանչյուր կիսամյակը մեկ հանրային պաշտպանների կողմից ներկայացվող վերը նշված տվյալների հիման վրա հաշվարկվող որպես փաստացի կատարված ծախս, որը հատուցման ենթակա է համաձայն նույն ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերի, հատուցումը կատարվում է կիսամյակը մեկ և տարեկան հաշվարկով կազմում է 58-ից 68 հազար ՀՀ դրամ յուրաքանչյուր հանրային պաշտպանին ըստ ներկայացված տվյալների:
Մարզերի հանրային պաշտպանները տրանսպորտային ծախսերի և այլ փաստացի ծախսերի հատուցումը ստանում են օրենքով սահմանված կարգով և ժամկետներում, որպես գործուղումային ծախսեր, ներկայացնելով համապատասխան ծախսերը հիմնավորող օրենքով նախատեսված փաստաթղթերը:
ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 8-րդ մասը սահմանում է հանրային պաշտպանների գործունեության հետ կապված այլ ծախսեր, որը իրականացվում կամ հատուցվում է նույն հոդվածով նախատեսված և հաշվարկված 30 տոկոսից: Այդ այլ ծախսերի համար նախատեսված 30 տոկոսից է վճարվում Երևան քաղաքի, ՀՀ մարզերում հանրային պաշտպանների վարձակալած գրասենյակների վճարը, կոմունալ ծախսերը փաստացի ծախսերի հատուցումները, ՀՊ գրասենյակի և հանրային պաշտպանների տեխնիկական միջոցների / համակարգիչներ, տպիչներ, բազմաֆունկցիոնալ տպիչներ, ձայնագրիչ սարքեր, ֆաքս, հեռախոսակապ, ինտերնետ կապ, հակավիրուսային սպասարկում և այլն/ ապահովումը, սպասարկումը: Այս բոլոր գործողություններն իրականացված են թափանցիկության լիակատար ապահովմամբ, քանի որ բոլոր գործարքները համապատասխան փաստաթղթերի փաթեթով ներկայացված են հաշվապահություն և յուրաքանչյուր փաստաբան այդ ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն կարող է ստանալ առանց որևէ խոչընդոտի դիմելով հաշվապահություն:
Յուրաքանչյուր տարի Պալատի և ՀՊ գրասենյակի ֆինանսական հաշվետվությունները ներկայացվում են սահմանված կարգով Ընդհանուր ժողովի հաստատմանը, յուրաքանչյուր տարի իրականացվում է, ընդ որում -ի աուդիտորական կազմակերպության կողմից աուդիտ, սահմանված կարգով և ժամկետներում ստուգումներ իրականացվել են ՀՀ Վերահսկիչ պալատի կողմից, որի արդյունքները սահմանված կարգով հաստատվել են, յուրաքանչյուր տարի և Պալատում և ՀՊ գրասենյակում սահմանված կարգով իրականացվել է գույքագրում, արձանագրված մուտքերը, ելքերը և մնացորդը համեմատվել են հաշվապահական տվյալների հետ և օրենքով նախատեսված դեպքերում կազմվել են համեմատականներ:
Ի տարբերություն մեր Տ.Աթանեսյանի, վերը նշված կազմակերպություններից և հանձնաժողովներից ոչ մեկը չի հայտնաբերել ֆինանսատնտեսական որևէ խախտում, քանի որ նրանք բոլորը հիմնվել են իրական ճիշտ արձանագրված թվերի և փաստերի վրա: Ի դեպ, վերը հիշատակված օրենքի 45-րդ հովածի 5-րդ մասը սահմանում է բոլոր այն ծախսերը, որոնք հատկացվող ֆինանսական միջոցներից կարող են կատարվել և կատեգորիկ արգելում է ՀՊ գրասենյակին հատկացվող այդ միջոցները այլ նպատակով ծախսելը:
Հանրային պաշտպանի գրասենյակը հորդորում է նման փաստերով հարուստ, փաստաթղթերով հագեցած, բոլոր հնարավոր ստուգումներն անցած նյութին և թվերին չվերաբերվել նման անպատասխանատու ձևով: Վերջին հաշվով ակնհայտ խեղաթյուրումները հեշտությամբ կբացահայտվեն և խեղաթյուրողի գնահատականը կտան և արդեն տալիս են հենց փաստաբանները:
Նախ չի կարելի Պալատում փաստաբանների կողմից վճարվող անդամավճարները պարզապես բազմապատկել փաստաբանների թվով, ապա և փաստաբանական դպրոցի և ՀՊ գրասենյակի տարօրինակ ձևով հաշվարկված միջոցները գումարելով անմիջապես անցնել վճարված եկամտահարկի չափին, որը ձևակերպված է Պալատի կողմից վճարված եկամտահարկ, որը ընկալվում է որպես բոլոր մյուս կառույցների կողմից վճարված եկամտահարկ , որը կազմում է 3.000.000 ՀՀ դրամ: Ի գիտություն հայտնում ենք, որ միայն 2012թ.-ին ՀՊ գրասենյակի կողմից վճարված եկամտահարկը կազմում է 12.684.860 ՀՀ դրամ, որն ի դեպ, վճարվում է ՀՊ գրասենյակին հատկացվող այլ ծախսերի համար նախատեսված գումարից' օրենքով հաշվարկված 30 տոկոսից:
Իսկ սոցիալական վճարները 3 տոկոսի հաշվարկով կազմել են 3.385.797 ՀՀ դրամ:
Փաստաբանական դպրոցի և Պալատի կողմից վճարվող եկամտահարկի չափի մասին յուրաքանչյուր փաստաբան կարող է տեղեկություն ստանալ Պալատի հաշվապահությունից և դրանք ստանալու համար որևէ խոչընդոտ գոյություն չունի ոչ միայն փաստաբանների, այլ ցանկացած անձի համար:
Խորին հարգանքներով ՀՊ գրասենյակ
Բեռնել
Վերադառնալ