ՀՀ Փաստաբանների Պալատ

Տիգրան Աթանեսյան. Տարեկան ավելի քան 300 հազար ԱՄՆ դոլար օդի մեջ է մնում

06.09.2013 13:55

Փաստաբանների պալատին տրվող գումարները ուսումնասիրելու դեպքում հասկանալի է դառնում, որ տարեկան ավելի քան 300 հազար ԱՄՆ դոլար օդի մեջ է մնում, և հարց է ծագում, ինչո՞ւ Վերահսկիչ պալատը ստուգումներ չի իրականացնում այնտեղ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու, փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Նրա խոսքով' թեև հանրային պաշտպանի գրասենյակին տրված գումարը չի հարկվում, սակայն հանրային պաշտպաններից պահումներ են արվում:

«Անգամ 56 հանրային պաշտպաններին 250 հազար դրամի չափով աշխատավարձ տալու դեպքում օդում է մնում 80 մլն դրամ»,-ասաց նա:

Տ. Աթանեսյանի խոսքով' ինքը 2 անգամ ընտրել է ՓՊ նախագահ Ռուբեն Սահակյանին, և երբեք չի հետաքրքրվել ՓՊ ստացած գումարներով, սակայն նախագահի թեկնածու դառնալուց հետո սկսել է պաշտոնական թվերի ուսումնասիրություն, որը, նրա խոսքով, շարունակելու է անգամ Փաստաբանների պալատի նախագահ:

Անդրադառնալով փաստաբան Արա Զոհրաբյանի հետ բանավեճին, նա նշեց, որ չի հրաժարվում դրանից, սակայն ցանկանում է, որ դա լինի հեռուստատեսային բանավեճ:

 

Աղբյուրը՝  http://www.aysor.am/am/news/2013/09/04/tigran-zohrabyan/



Բեռնել

Վերադառնալ