ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՔԾ-ի դիմաց գտնվելը համարում եմ էժամագին PR քայլ. Տիգրան Աթանեսյանը` Կիվիրյանին սատարելու մասին

06.09.2013 13:45

Օրեր առաջ Փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանն իր մրցակիցներին հրավիրել էր բանավեճի: Պալատի նախագահի պաշտոնի համար պայքարող իրավաբան Տիգրան Աթանեսյանը հայտարարեց, որ ինքը չի հրաժարվում բանավիճելուց, պարզապես իր համար բանավիճելու ֆորմատն ընդունելի չէ. «Ինքն առաջարկում էր հյուրանոցում իր կողմնակիցներով, ես էլ իմ համախոհներով պատասխանեինք լրագրողների հարցերին, ես առաջարկում եմ հեռուստադեբատներ անցկացնել»: Mardik.am-ը հետաքրքրվեց' ինչու Տիգրան Աթանեսյանը մոտ մեկ շաբաթ առաջ ՀՔԾ-ի դիմաց չէր և չէր սատարում ՀՔԾ կանչված փաստաբան Արգիշտի Կիվիրյանին, ինչպես դա արեցին տասնյակ այլ փաստաբաններ: «Ես զորակցում եմ Արգշիտի Կիվիրյանին, որի մասին ինքն էլ գիտի և այլ փաստաբաններ, բայց ես խնդրել եմ Կիվիրյանին սատարողների շարքում իմ անունը ուղղակի չբարձրաձայնել: Այդ օրը ՀՔԾ-ի դիմաց չեմ եղել, քանի որ դա համարել եմ էժամագին PR քայլ, ինչպես ասում էր մեր դատախազներից մեկը, որևէ մեկի խնդրի վրա չի կարելի աչոկ հավաքել»,-եզրափակեց պրն Աթանեսյանը:

 

Աղբյուրը՝  http://mardik.am/am/%D5%B0%D5%A1%D5%BD%D5%A1%D6%80%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/%D6%85%D6%80%D5%A5%D5%B6%D6%84-%D6%87-%D5%AB%D6%80%D5%A1%D5%BE%D5%B8%D6%82%D5%B6%D6%84/item/171492-%D5%B0%D6%84%D5%AE-%D5%AB-%D5%A4%D5%AB%D5%B4%D5%A1%D6%81-%D5%A3%D5%BF%D5%B6%D5%BE%D5%A5%D5%AC%D5%A8-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D5%B4-%D5%A7%D5%AA%D5%A1%D5%B4%D5%A1%D5%A3%D5%AB%D5%B6-pr-%D6%84%D5%A1%D5%B5%D5%AC-%D5%BF%D5%AB%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%A9%D5%A1%D5%B6%D5%A5%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8%60-%D5%AF%D5%AB%D5%BE%D5%AB%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B6-%D5%BD%D5%A1%D5%BF%D5%A1%D6%80%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6



Բեռնել

Վերադառնալ