Օդի մեջ է մնում տարեկան 350.000 դոլար, ուր են անհետացել գումարները.Տիգրան Աթանեսյանը` Փաստաբանների պալատին
06.09.2013 13:43Փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Տիգրան Աթանեսյանն այսօրվա մամլո ասուլիսում անդրադարձավ պալատի նախագահի մյուս թեկնածու Արա Զոհրաբյանի և նրա թիմակիցների արձագանքներին:
Ըստ Աթանեսյանի' փոխանակ իր հայտարարություններին, ավելի կոնկրետ քննադատություններին պատասխանելու, հայտարարել են, որ Տիգրան Աթանեսյանը կիրառում է սև փիար: «Չեմ հասկանում' ինչու են վախեցել իմ նախագահ դառնալուց»,- ասաց նա:
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը սկսել է ուսումնասիրել պալատի ֆինանսական հոսքերը և որոշ բաներ բացահայտել: «Ես երկու անգամ ընտրել եմ Ռուբեն Սահակյանին և չեմ մտածել, որ կարող է նման բան լինի: Ընտրվելու դեպքում ես անպայման անցկացնելու եմ ֆինանսական ստուգումներ»,-հայտարարեց պրն Աթանեսյանը' հավելելով, թե լավ կլինի, որ սա լինի թյուրիմացություն, հակառակ դեպքում իր չընտրվելու դեպքում անգամ ինքը հետամուտ է լինելու այս ամենի բացահայտմանը:
Ուսումնասիրության ընթացքում Տիգրան Աթանեսյանը պարզել է, որ ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակին պետբյուջեից հատկացվել է 260.069 600 դրամ: Ամբողջ գումարը տրված է «այլ նպաստներ բյուջեից» հոդվածով, որը նշանակում է, որ հանրային պաշտպաններին տրվում է ոչ թե աշխատավարձ, այլ նպաստ, որը չի հարկվում, հետևաբար ողջ գումարը պետք է ուղղվի միայն հանրային պաշտպանների վարձատրությանը: Փաստաբանների պալատի կայքում աշխատում է 36 հանրային պաշտպան' 32-ի դրույքով: Հանրային պաշտպանի ամսական վարձատրությունը կազմում է 250.000 դրամ + 60.000 դրամ որպես տրանսպորտային ծախսի հատուցում' յուրաքանչյուր եռամսյակ: Այսինքն' կարելի է պայմանական ընդունել, որ յուրաքանչյուր հանրային պաշտպան ամսական ստանում է 270.000 դրամ: Եթե հանրային պաշտպանների ընդհանուր թիվը 36 է, ապա տարեկան Հանրային պաշտպանի գրասենյակի վարձատրության չափը կազմում է 116.640.000 դրամ: Տարբերությունը բյուջեից վարձատրության համար հատկացվող գումարի և փաստացի ծախսվող գումարի կազմում է 260.069 600-116.640.000= 143.429.600 ՀՀ դրամ, որի ծախսի վերաբերյալ որևէ տվյալ չկա Պալատի կայքում: Այսինքն' օդի մեջ է մնում տարեկան 350.000 դոլարը:
Ըստ Աթանեսյանի' հստակ չէ նաև անդամավճար վճարող փաստաբանների թիվը: Խոսվում է մոտավորապես 1360 փաստաբանի մասին:
Սա դեռ ամենը չէ: Փաստաբանների վճարած 5000 դրամ անդամավճարից միայն 2000 դրամը փոխանցվում է փաստաբանական դպրոցին, ավելին' դպրոցն իր հերթին ստանում է փաստաբանի հավակնորդների գումարները: Յուրաքանչյուր հավակնորդ դպրոցին վճարում է 640.000 դրամ: Իմ տեղեկություննների համաձայն' դպրոցում սովորում է 120 հավակնորդ, այսինքն' դպրոցը պետք է վաստակած լինի 76.800.000 դրամ: Եթե այս թվին գումարենք նաև անդամավճարներից ստացվող գումարը, ստացվում է ' հայտնի չէ' ինչպես է ծախսվել 109.440.000 դրամը:
Աղբյուրը՝ http://mardik.am/am/%D5%B0%D5%A1%D5%BD%D5%A1%D6%80%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/%D6%85%D6%80%D5%A5%D5%B6%D6%84-%D6%87-%D5%AB%D6%80%D5%A1%D5%BE%D5%B8%D6%82%D5%B6%D6%84/item/171490-%D6%85%D5%A4%D5%AB-%D5%B4%D5%A5%D5%BB-%D5%A7-%D5%B4%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%BF%D5%A1%D6%80%D5%A5%D5%AF%D5%A1%D5%B6-350-000-%D5%A4%D5%B8%D5%AC%D5%A1%D6%80,-%D5%B8%D6%82%D6%80-%D5%A5%D5%B6-%D5%A1%D5%B6%D5%B0%D5%A5%D5%BF%D5%A1%D6%81%D5%A5%D5%AC-%D5%A3%D5%B8%D6%82%D5%B4%D5%A1%D6%80%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%BF%D5%AB%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%A9%D5%A1%D5%B6%D5%A5%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8%60-%D6%83%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%BA%D5%A1%D5%AC%D5%A1%D5%BF%D5%AB%D5%B6
Բեռնել
Վերադառնալ